Մրցույթ՝ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող անշարժ գույքը վարձակալության տրամադրելու նպատակով
Լուրեր |
Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին` մասնակցելու Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 24/16 հասցեում գտնվող 259,38 քմ ներքին և 264,5 քմ արտաքին մակերեսներով ոչ բնակելի տարածքի և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,147111 հա մակերեսով հողամասի վարձակալության մրցույթին։
- Ամսական վարձավճարի նվազագույն չափը` 1,010,000 դրամ
- Վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի
- Օգտագործման նպատակը՝ սրճարանի շահագործում
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ,
- նախավճարի մուծումը (1,010,000 դրամ) հաստատող փաստաթղթերի բնօրինակները,
- իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի (պետական ռեգիստրի վկայական, կանոնադրություն) պատճենները, քաղաքացիների համար՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենը կամ նույնականացման քարտի պատճենը,
- հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը),
- գործարար ծրագիր՝ գույքի օգտագործման նպատակի, ակնկալվող արդյունքների և նվազագույն ներդրումների չափի վերաբերյալ։
Մրցույթում հաղթող ճանաչված անձը պետք է ի գիտություն ընդունի, որ՝
- ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված բարլավումները վերադարձման, իսկ դրանց արժեքները հատուցման ենթակա չեն,
- բացառվում է ժամանցային և զվարճանքի բնույթի միջոցառումների կազմակերպումները, երաժշտության կիրառումը։ Սրճարանի բացօթյա հատվածի կազմակերպումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե այն լուծված է միջավայրին համահունչ,
- տարածքի արդիականացման կամ օգտագործման նպատակով վարձակալը ճարտարապետական նախագիծը պետք է ներկայացնի ԿԳՄՍՆ,
- վարձակալը պետք է ապահովի սրճարանի հարակից տարածքների խնամքը, ինչը ներդրումային պարտավորություն չէ։
Մասնակցության հայտերն ու պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Կոմիտե (Տիգրան Մեծի 4) մինչև 26․09․2025թ․, ժամը 18։00-ն ներառյալ՝ սոսնձված, ստորագրված ծրարով։
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը, իսկ հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվում է անշարժ գույքի համար բարձր վարձավճար առաջարկած մասնակցին:
Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն՝
https://www.stateproperty.am/storage/functions/functions_6982_5619709505.pdf։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․