«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն սեպտեմբերի 24-ին կայացած հոբելյանական միջոցառմամբ նշեց Հայաստանում իր գործունեության 30-ամյակը՝ վերահաստատելով երկրում իր երկարաժամկետ հանձնառությունը և շարունակական ներդրումներն՝ ուղղված տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը, մատակարարների աջակցմանն ու համայնքների զարգացմանը։ 30 տարի զարգանալով միասին
Steward Redqueen ընկերության կողմից 2025 թվականին անցկացված տնտեսական ազդեցության վերջին հետազոտության համաձայն՝ Հայաստանում Կոկա-Կոլա Համակարգի գործունեությունը երկրի ՀՆԱ-ին ապահովել է շուրջ 111,4 մլն եվրոյի ներդրում, նպաստել՝ մոտ 3 800 ուղղակի և անուղղակի աշխատատեղերի ստեղծմանը, իսկ տեղական մատակարարներից կատարված գնումների ծավալը կազմել է մոտ 22 մլն եվրո։ 2025 թվականին «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի համայնքային նախաձեռնություններն ընդգրկել են շուրջ 114 100 շահառուի՝ աջակցելով երիտասարդներին, շրջակա միջավայրի պահպանությանն ու համայնքների բարեկեցությանն ուղղված ծրագրերին։
«Կոկա-Կոլա ՀԲՔ» Ընկերությունների Խմբի Գլխավոր գործադիր տնօրեն Զորան Բոգդանովիչն ասաց․ «Երբ 30 տարի առաջ «Կոկա-Կոլա ՀԲՔ»-ն մուտք գործեց Հայաստան, մենք երկրում ներդրումներ կատարող առաջին բազմազգ ընկերություններից էինք։ Այդ որոշումն արտացոլում էր մեր հավատը Հայաստանի ներուժի նկատմամբ, և այսօր մեր վստահությունը Հայաստանի հանդեպ առավել ամուր է, քան երբևէ»։
2026–2030թթ․ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նախատեսում է Հայաստանում կատարել ևս 30,7 մլն եվրոյի ներդրում՝ շարունակելով 2022–2025 թվականներին իրականացված ավելի քան 14,2 մլն եվրոյի ներդրումները։ «Կոկա-Կոլա ՀԲՔ Ուկրաինա, Հայաստան և Մոլդովա» Բիզնես Միավորի Գլխավոր տնօրեն Դուշան Միտրևն ասաց․ «Հայաստանը մեր տարածաշրջանային բիզնեսի կարևոր մասն է՝ շնորհիվ տեղական բարձրակարգ մասնագետների, նվիրված գործընկերների և այն համայնքների հետ ձևավորված ամուր կապերի, որոնց մենք ծառայում ենք։ Ավելի քան երեք տասնամյակ շարունակ այս հարաբերությունները մեզ օգնել են կայուն զարգացում ապահովել»։
«Մենք շարունակելու ենք զարգացնել մեր գործունեությունը Հայաստանում, աջակցել մեր հաճախորդներին և արժեք ստեղծել մեր աշխատակիցների, գործընկերների ու համայնքների համար»։ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը նշեց․
Հոբելյանական միջոցառումը նվիրված էր «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության 30-ամյա պատմությանը, գործընկերություններին և համայնքային նախաձեռնություններին։ Միջոցառումը տեղի ունեցավ «Seven Visions Resort & Places, The Dvin»-ի «One&Only Theatre»-ում, որի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախումբը, ինչպես նաև ներկայացվեց «Seven Wonders Show» հատուկ շոու-ծրագիրը։ «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԲՔ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ Ընկերության մասին
Ընկերությունը հանձնառու է կայուն արժեք ստեղծել իր աշխատակիցների, հաճախորդների, գործընկերների, սպառողների և համայնքների համար՝ միաժամանակ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը և նպաստելով Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը։ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն իր ներդրումն ունի նաև «Կոկա-Կոլա ՀԲՔ» Խմբի կայուն զարգացման ավելի լայն օրակարգում, որն արժանացել է համաշխարհային ճանաչման․ 2025 թվականին «Կոկա-Կոլա ՀԲՔ» Խումբն իններորդ անգամ ճանաչվել է ըմպելիքներ արտադրող ամենակայուն ընկերությունն աշխարհում ՝ ըստ Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսի։ *գովազդ |
ABNews
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նշեց իր գործունեության 30-ամյա հոբելյանը Հայաստանում
Գործընկերային նյութեր | 2026/09/29 14:44

Տարածել
Կարդացեք նաեւ

Գործընկերային նյութեր | 2026/11/06 15:48
Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում
Ucom-ի՝ Արտաշատի սպասարկման կենտրոնը վերաբացվել է նոր՝ Օգոստոսի 23-ի փ․ 93 հասցեում։ Նորացված կենտրոնը հաճախորդներին առաջարկում է առավել հարմարավետ պայմաններ և ժամանակակից միջավայր՝ Ucom-ի ծառայություններից օգտվելու, մասնագիտական խորհրդատվություն ստանալու և ընկերության նոր առաջարկներին ծանոթանալու համար։Արտաշատի սպասարկման կենտրոնը Ucom-ի վաճառքի և սպասարկման 73 կենտրոններից մեկն է։ Այստեղ մեկ վայ...

Գործընկերային նյութեր | 2026/11/06 14:16
Դարձի՛ր Utours-ի գործընկեր և եկամուտ ստացիր զբոսաշրջությունից
Դարձի՛ր Utours-ի գործընկեր և եկամուտ ստացիր զբոսաշրջությունից:Հայկական Utours հարթակը հրավիրում է համագործակցության մարդկանց ամբողջ աշխարհից։Գովազդի՛ր հյուրանոցներ, ներգրավի՛ր հաճախորդների և ստացի՛ր 3% միջնորդավճար յուրաքանչյուր ամրագրումից՝ ծրագրի պայմաններին համապատասխան։Առաջարկում ենք՝- Արհեստական բանականության գործիքներ՝ րոպեների ընթացքում գովազդներ ստեղծելու համար։- 1 տարի անվճար ուսուցում և...

Գործընկերային նյութեր | 2026/11/05 17:11
«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը
Գյումրիի «StomArt» կլինիկան վերջին տարիներին ընդլայնել է իր տարածքն ու ծառայությունները՝ ներդնելով ժամանակակից սարքավորումներ և բացելով վիրահատարան։ Կլինիկան մատուցում է ստոմատոլոգիական համապարփակ ծառայություններ՝ տարբեր պահանջներին համապատասխանող լուծումներով։Ծառայությունների պահանջարկի աճին զուգահեռ՝ կլինիկան շարունակում է զարգանալ։ Առաջիկա ծրագրերից է թվային լաբորատորիայի ներդրումը, որի ուղղութ...

Գործընկերային նյութեր | 2026/11/05 12:19
ՀԳՀՄ-ի և Ucom-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը և Ucom-ը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով ամրապնդել գործարար համայնքի և տեխնոլոգիական ոլորտի միջև կապերը։Այս համագործակցությունը երկուստեք արժեք կստեղծի՝ նպաստելով ինչպես UCOM-ի շահերի պաշտպանությանը պետություն–մասնավոր հատված երկխոսության հարթակներում և ոլորտային քննարկումներում, այնպես էլ գործարար համայնքի հետ սերտ փոխգործակ...







