ABNews

2011-ից հետախուզվող քաղաքացի է ձերբակալվել Բագրատաշենի սահմանային անցակետում

Լուրեր | 2025/12/30 08:39

2011-ից հետախուզվող քաղաքացի է ձերբակալվել Բագրատաշենի սահմանային անցակետում

Ձերբակալվածը, ինչպես նաև կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին։

ՆԳՆ-ն հայտնում է, որ Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Նոյեմբերյանի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 27-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերել և ձերբակալել են 52-ամյա քաղաքացու։

Տղամարդը 2011 թվականից հետախուզվում էր գողություն կատարելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքն է։

Ձերբակալվածը, ինչպես նաև կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը