Չինաստանի արևելյան հատվածում հարյուր հազարավոր մարդիկ տարհանվել են այն բանի հետևանքով, որ «Դոլֆին» թայֆունը բերել է հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ։ Իշխանությունները նախազգուշացնում են, որ վտանգը պահպանվում է՝ չնայած ցամաք դուրս գալուց հետո փոթորկի թուլացմանը, հաղորդում է Սինհուա‑ն։
Երկուշաբթի առավոտյան ժամը 07:00-ի դրությամբ Ֆուցզյան նահանգի ցամաքային և ծովային խոցելի շրջաններից տարհանվել է մոտ 167 900 մարդ։ Կիրակի երեկոյան Շանհայում ռիսկային համարվող գոտիներից տարհանվել էր մոտ 215 600 մարդ։
Կանխատեսումների համաձայն՝ երկուշաբթի Ֆուցզյան նահանգի որոշ շրջաններում, ներառյալ Նինդե և Նանպին քաղաքները, կշարունակվեն ուժեղ անձրևները, իսկ առանձին վայրերում հնարավոր են հորդառատ տեղումներ։


