ABNews

Չինական BYD-ն կներկայացնի պրեմիում Yangwang բրենդը Եվրոպայում

Լուրեր | 2025/07/22 09:55

Չինական BYD-ն կներկայացնի  պրեմիում Yangwang բրենդը Եվրոպայում

Չինական BYD ընկերությունը պաշտոնապես հայտարարեց իր պրեմիում Yangwang բրենդի մուտքի մասին եվրոպական շուկա։

Yangwang-ը հիմնադրվել է 2022 թվականին և ընդգրկում է բարձրակարգ մոդելներ՝ U8 ամենագնացը և U9 էլեկտրական սուպերքարը։ Այս բրենդը Եվրոպայում կհայտնվի 2026 թվականին՝ Denza-ի գործարկումից հետո։ 

Չնայած հստակ գները դեռևս չեն հայտարարվել, սպասվում է, որ ելնելով ԵՄ մաքսային քաղաքականությունից և աջակողմյան կառավարման տեխնիկական վերամշակման ծախսերից, Yangwang-ի մոդելները հազիվ թե կարողանան զգալիորեն ավելի մատչելի լինել, քան իրենց մրցակիցները՝ Bentley, Porsche կամ Ferrari։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը