Չինաստանի CR450 արագընթաց գնացքը փորձարկումների ժամանակ հասել է 453 կմ/ժ ռեկորդային արագության, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
CR450-ը փորձարկումներ է անցնում Շանհայ-Չունցին-Չենդու արագընթաց երկաթուղում: Մեքենան պատրաստ կլինի ուղևորափոխադրումների մեկնարկին 600,000 կիլոմետր փորձարկումից հետո:
CR450-ի վրա աշխատող ինժեներները կարողացել են բարելավել դրա օդի հոսքը, ինչը թույլ է տվել գնացքին 0-ից մինչև 350 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 4 րոպե 40 վայրկյանում։
CR450 նախատիպը ներկայացվել է 2024 թվականի դեկտեմբերին: Ակնկալվում է, որ մոտ ապագայում այս նոր մոդելը զգալիորեն կարագացնի երկրով մեկ տեղաշարժը: Ավելին, հայտարարվում է, որ գնացքի տեխնիկական բնութագրերը, ինչպիսիք են կարճ արգելակման հեռավորությունը, կայունությունը և բարելավված կառավարման համակարգը, ապահովում են գնացքի անվտանգությունը՝ համեմատած առկա մոդելների հետ: Այն նաև ավելի հարմարավետ և էներգաարդյունավետ կլինի:

