Չինաստանը հարկեր կսահմանի հակաբեղմնավորիչների համար
Լուրեր |
ԱԱՀ օրենքում կատարված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հունվարից։
Չինաստանը երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ 13% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) կսահմանի հակաբեղմնավորիչ միջոցների, ներառյալ պահպանակների վրա, հայտնում է Bloomberg-ը։
ԱԱՀ-ից կազատվեն երեխաների խնամքի ծառայությունները (մանկապարտեզներ և մսուրներ) և ծերերի խնամքի ծառայությունները, ինչպես նաև հաշմանդամների համար ծառայություններ մատուցողները և ամուսնության հետ կապված ծառայությունները։
Այս փոփոխությունները կդառնան Չինաստանի այն ջանքերի մասը, որոնք ուղղված են ծնելիության խթանմանը, այն բանից հետո, երբ վիճակագրությունը ցույց է տվել, որ երկրի բնակչությունը կրճատվում է երեք տարի անընդմեջ։ Ծնելիության անկումը սպառնում է երկրի տնտեսական աճի հետագա դանդաղմանը։
ԱԱՀ օրենքում կատարված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հունվարից։
Հակաբեղմնավորիչ միջոցների հարկերը Չինաստանում չեն գանձվում 1993 թվականից ի վեր: Մինչ այդ երկրում գործում էր խիստ «մեկ երեխա» քաղաքականություն և ակտիվորեն խրախուսվում էր ծնելիության վերահսկողությունը:
2024 թվականին Չինաստանում ծնվել է ընդամենը 9,54 միլիոն երեխա։ Սա կազմում է մոտավորապես այն 18,8 միլիոնի կեսը, որոնց ծնունդը գրանցվել էր գրեթե տասը տարի առաջ, երբ չեղարկվել էր երեխաների թվի սահմանափակման նախկին քաղաքականությունը։
Պեկինը վերջին ժամանակներս մի շարք միջոցներ է ձեռնարկել՝ ուղղված ծնելիության հետ կապված իրավիճակի բարելավմանը։ Դրանք ներառում են երեխայի խնամքի արձակուրդի երկարաձգումը մայրերի և հայրերի համար, ինչպես նաև դրամական նպաստների վճարումը երեխաների խնամքի ծառայությունների համար։ Բացի այդ, հայտարարվել են նաև առաջարկություններ՝ կապված «բժշկական անհրաժեշտություն չհանդիսացող» աբորտների թվի կրճատման հետ։Միևնույն ժամանակ, Պեկինում գործող YuWa բնակչության հետազոտությունների ինստիտուտի ուսումնասիրության համաձայն, Չինաստանը երեխաների դաստիարակության համար ամենաթանկ երկրներից մեկն է։ Մինչև 18 տարեկան երեխայի դաստիարակությունը արժե ավելի քան 538,000 յուան (76,000 դոլար):
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն միմյանց վարորդական վկայականները․ նախագիծն ԱԺ-ում է
2025/12/16/ 15:04 -
ՌԴ գիտնականները ծերացումը դանդաղեցնող միջոց են փնտրում՝ կյանքը մինչև 150 տարի երկարացնելու մասին Պուտինի խոստումից հետո
2025/12/16/ 15:00 -
Ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար կհատկացվի 500 հազար դրամ. նախագիծ
2025/12/16/ 14:58 -
Այս տարի ՔԿՀ-ներում ինքնասպանության 8 դեպք է գրանցվել
2025/12/16/ 14:55 -
Նախարարության պաշտոնյաների անունից գործում են կեղծ WhatsApp հաշիվներ. ՇՄՆ-ն զգուշացնում է
2025/12/16/ 13:55 -
Գերմանական ավտոարտադրողների շահույթը կտրուկ նվազել է
2025/12/16/ 13:51 -
ՌԴ-ն հայկական կողմի հետ պաշտոնական շփումներում բարձրացնում է գործարար Սամվել Կարապետյանի ազատազրկման հարցը․ ԱԳՆ
2025/12/16/ 12:46 -
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
2025/12/16/ 12:43 -
Մոսկվայի մարզում դպրոցականը դանակով հարձակվել է աշակերտների վրա. հաղորդվում է մեկ զոհի մասին
2025/12/16/ 12:41 -
Ղարաբաղից բռնի տեղահանված 26 հազար 233 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն
2025/12/16/ 12:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 2025 Թ․
Ucom-ի ապագայի կապը, տիեզերական կրթությունը, AI միլիարդատերերն ու նոր ռեալիթի շոուն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 2025 Թ․
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով