Չինաստանը կարող է դառնալ Boeing-ի նոր խոշորագույն հաճախորդը
Լուրեր |
Նման պայմանագիրը կդառնա խոշոր առաջընթաց Boeing-ի համար Չինաստանում, որտեղ վերջին տարիներին պատվերները գրեթե կանգ էին առել ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության պատճառով։
Boeing-ը Չինաստանի հետ բանակցում է մինչև 500 ինքնաթիռի վաճառքի մասին։ Սա կարող է դառնալ Չինաստանի առաջին խոշոր գնումը Boeing-ից այն պահից ի վեր, երբ Դոնալդ Թրամփը պաշտոնական այց էր կատարել Պեկին։
Նման պայմանագիրը կդառնա խոշոր առաջընթաց Boeing-ի համար Չինաստանում, որտեղ վերջին տարիներին պատվերները գրեթե կանգ էին առել ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության պատճառով։
Հաղորդագրությունից հետո Boeing-ի բաժնետոմսերը նախավաճառքի ընթացքում աճել են 2%-ով։
Կողմերը քննարկում են ինքնաթիռների մոդելները, տեսակները և մատակարարման ժամկետները։ Չինացի պաշտոնյաները արդեն խորհրդակցում են իրենց ավիաընկերությունների հետ՝ պարզելու պահանջարկը։
Եթե գործարքը կայանա, այն կարող է դառնալ ԱՄՆ-Չինաստան նոր առևտրային համաձայնագրի առանցքային բաղադրիչը և հնարավորություն ընձեռել Boeing-ին փոքրացնել տարբերությունը մրցակից Airbus-ի հետ, որը վերջին տարիներին գերիշխում է Չինաստանում։
Պատվերներ այլ շուկաներում
- Այս տարվա սկզբին Մերձավոր Արևելքում Boeing-ը ստացել է իր պատմության ամենախոշոր պատվերներից մեկը․ Qatar Airways-ը պատվիրել է 160 լայնաշարք ինքնաթիռ՝ հավելյալ 50-ի տարբերակով։ Պայմանագրի ընդհանուր արժեքը GE Aerospace շարժիչներով միասին կազմել է մոտ 96 մլրդ դոլար։
- Սաուդյան Արաբիայի AviLease ընկերությունը պատվիրել է 20 Boeing 737 MAX՝ ևս 10-ի տարբերակով։
Այսպիսով, Չինաստանի հետ հնարավոր պայմանագիրը ոչ միայն Boeing-ի համար ռազմավարական մեծ ձեռքբերում կլինի, այլև կարող է ազդել ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերությունների զարգացման վրա։
Աղբյուրը՝ Bloomberg
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/11 22:00
Մարտի 11-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/11 19:19
Մարտի 11-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 11-ի բիզնես լուրերը
2026/03/11/ 22:00 -
Մարտի 11-ի կարևոր լուրերը
2026/03/11/ 19:19 -
Աշխատանքի արդյունավետությունը սկսվում է բարձր իմունիտետից․ աշխատանքից հետո վերականգնվելու արդյունավետ միջոցներ
2026/03/11/ 18:48 -
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթները
2026/03/11/ 18:40 -
2026-ի հունվարին ՀՀ-ում կատարվել է անշարժ գույքի 3714 առուվաճառք
2026/03/11/ 18:34 -
Հորմուզի նեղուցի խափանումը կարող է բարձրացնել սննդամթերքի գները աշխարհում
2026/03/11/ 17:52 -
G7-ը աջակցել է նավթի ռազմավարական պահուստների կիրառման գաղափարին
2026/03/11/ 17:41 -
Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա․ Ալիև
2026/03/11/ 17:35 -
ԱՄՆ խոշոր ավիաընկերությունները կարող են լրացուցիչ 11.6 մլրդ դոլար են ծախսել վառելիքի վրա
2026/03/11/ 17:25 -
Իրանում և Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան
2026/03/11/ 17:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․