Չինաստանը հունվարի 6-ից սահմանում է երկակի նշանակության ապրանքների արտահանման էմբարգո դեպի Ճապոնիա
Լուրեր |
ՉԺՀ-ն մի շարք սահմանափակող միջոցներ է կիրառել Ճապոնիայի նկատմամբ:
Չինաստանը հունվարի 6-ից էմբարգո է սահմանում դեպի Ճապոնիա երկակի նշանակության ապրանքների արտահանման վրա այն դեպքերում, երբ դրանք նախատեսված են ռազմական օգտագործման համար։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ արգելվում է երկակի նշանակության բոլոր ապրանքների արտահանումը ճապոնական ռազմական օգտագործողներին, ինչպես նաև ցանկացած այլ վերջնական օգտագործողի, եթե այդ ապրանքները կարող են նպաստել Ճապոնիայի ռազմական կարողությունների ամրապնդմանը։ Նախարարությունը պարզաբանել է, որ արգելքի խախտման դեպքում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք կենթարկվեն իրավական պատասխանատվության։
Չինաստանի և Ճապոնիայի հարաբերությունների սրացումը պայմանավորված է 2025 թվականի նոյեմբերին Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի խորհրդարանական հայտարարությամբ, ըստ որի՝ Թայվանի շուրջ հնարավոր ռազմական ճգնաժամը կարող է դիտարկվել որպես Ճապոնիայի համար «էկզիստենցիալ սպառնալիք» և հիմք հանդիսանալ ռազմական ուժի կիրառման համար՝ կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում։
Պեկինը այդ հայտարարությունը որակել է որպես միջամտություն ՉԺՀ ներքին գործերին և բացահայտ սպառնալիք։ Չինաստանի իշխանությունները պահանջել են Ճապոնիայի վարչապետից հերքել իր հայտարարությունը։
Ստեղծված իրավիճակի ֆոնին ՉԺՀ-ն մի շարք սահմանափակող միջոցներ է կիրառել Ճապոնիայի նկատմամբ, այդ թվում՝ տնտեսական բնույթի քայլեր, երկկողմ շփումների սահմանափակում և Չինաստանի քաղաքացիներին Ճապոնիա չայցելելու վերաբերյալ խորհուրդներ։
Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Թայվանը Չինաստանի անքակտելի մասն է և հանդիսանում է ՉԺՀ տարածքներից մեկը։ Այս դիրքորոշումը, Չինաստանի ներկայացմամբ, ընդունվում է միջազգային հանրության մեծ մասի կողմից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Պարսից ծոցից շրջափակման սահմանումից ի վեր դուրս է բերվել ավելի քան 10 միլիոն բարել իրանական նավթ
2026/04/23/ 10:48 -
ՄԱԿ-ում քննարկվել են դեպի ծով ելք չունեցող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մեխանիզմները
2026/04/23/ 10:47 -
Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին
2026/04/23/ 10:25 -
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ․ ՄԻՊ
2026/04/23/ 10:21 -
Վառելիքի գների աճի պատճառով Lufthansa-ն 20 000 չվերթ կկրճատի
2026/04/23/ 10:18 -
Մի շարք հասցեներում լույս չի լինի
2026/04/23/ 10:10 -
ԱՄՆ-ը իրանական դրոշի ներքո նավարկող երեք տանկեր է առգրավել
2026/04/23/ 10:05 -
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանի դեմ Թրամփի ռшզմական լիազորությունների սահմանափակումները
2026/04/23/ 10:03 -
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․