Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ շարունակելու է բարձրաձայնել պատերազմի դեմ՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ քննադատությանը։
Reuters-ին տված հարցազրույցում նա նշել է, որ իր նպատակը խաղաղության, երկխոսության և բազմակողմ համագործակցության խթանումն է։
«Ես կշարունակեմ բարձրաձայն խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով գտնել արդար լուծումներ պետությունների միջև խնդիրների համար»,- ասել է նա։
Պապը նաև ընդգծել է, որ չի վախենում Թրամփի վարչակազմից և մտադիր չէ նրա հետ բանավեճի մեջ մտնել։
«Ես չեմ վախենում։ Ես խոսում եմ Ավետարանի մասին և շարունակելու եմ հանդես գալ պատերազմի դեմ»,- նշել է նա։
Վերջին շաբաթներին Լևոն XIV-ը հանդես է եկել որպես Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների քննադատ։
Ի պատասխան՝ Դոնալդ Թրամփը նրան մեղադրել է արտաքին քաղաքականության հարցերում անհաջող լինելու և հանցավորության դեմ պայքարում «թույլ» լինելու մեջ։

