Բուհերի ընդունելության և կառավարման կարգում փոփոխություններ են առաջարկվում

Փոփոխությունները վերաբերում են հատկապես անցումային շրջանին՝ մինչև նոր կարգավորումների լիարժեք ուժի մեջ մտնելը։

ԱԺ-ում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակը գործող օրենքի սահուն կիրառումն ու ոլորտում բարեփոխումների շարունակականությունն ապահովելն է։

Փոփոխությունները վերաբերում են հատկապես անցումային շրջանին՝ մինչև նոր կարգավորումների լիարժեք ուժի մեջ մտնելը։

Մասնավորապես, նախատեսվում է ապահովել բուհերի ընդունելության գործընթացի անխոչընդոտ կազմակերպումը մինչև 2029-2030 ուսումնական տարին։

Նախագծով նաև հստակեցվում են հանրային բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարման մարմինների ձևավորման մեխանիզմները՝ նպատակ ունենալով ապահովել ավելի բաց և մրցունակ գործընթացներ։

Հիշեցնենք, որ նոր կարգավորմամբ բուհերին տրվում է ուսանողների ընտրության և ընդունելության մրցույթի կազմակերպման իրավասություն։

Նախաձեռնության նպատակն է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ապահովել թափանցիկ և արդյունավետ կառավարման համակարգ։