Բանկի Խորհուրդն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում պարոն Գրիգորյանին՝ Կոնվերս Բանկում նրա ղեկավարման և Բանկի առաջնորդության գործում կարևոր ավանդի համար:
Կոնվերս Բանկի Խորհրդի նախագահ Մարսելո Վենդեն
նշել է. «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Անդրանիկ Գրիգորյանին առաջնորդության և Բանկի զարգացման
գործում ունեցած կարևոր ներդրման համար։ Նրա կառավարման ընթացքում Կոնվերս Բանկը
ամրապնդեց իր դիրքերը Հայաստանի ֆինանսական համակարգում, շարունակեց զարգացնել գործարար
հարաբերությունները, զարկ տրվեց Բանկի տեխնոլոգիական փոխակերպմանը, ընդլայնվեցին հաճախորդների և ՀՀ տնտեսության
աջակցությանը միտված պրոդուկտային առաջարկները։ Այդ գործընթացում առանձնահատուկ շեշտադրում
կատարվեց թվային պրոդուկտների և ծառայությունների զարգացման վրա։ Անդրանիկ Գրիգորյանին մաղթում ենք նոր հաջողություններ
իր հետագա նախաձեռնություններում»։
Կառավարման շարունակականությունն
ապահովելու նպատակով Խորհուրդը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
է նշանակել պարոն Հրանտ Հակոբյանին, ով ներկայում զբաղեցնում է Կոնվերս Բանկի գլխավոր
գործադիր տնօրենի տեղակալի և ֆինանսական տնօրենի պաշտոնները։ Նշանակումն ուժի մեջ կմտնի
ապրիլի 1-ից։
Խորհրդի նախագահը հավելել է.
«Վերջին 10 տարիների ընթացքում Հրանտ Հակոբյանը եղել է Բանկի ղեկավար կազմի առանցքային
անդամներից մեկը։ Նրա նշանակմամբ Խորհուրդը նպատակ ունի ապահովել առաջնորդության շարունակականությունը
և Բանկի զարգացման ռազմավարության հետևողական իրականացումը»։
Կոնվերս Բանկի մասին
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում և տրամադրում է բանկային ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական անձանց, փոքր և միջին

