Հայաստանի կառավարությունը նախատեսում է փոխհատուցել մի շարք միջազգային սերտիֆիկացման ծախսերի մինչև 50%-ը՝ սահմանելով առավելագույն շեմ 1–1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից։
Տեղեկությունը հրապարակել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Աջակցությունը վերաբերում է հետևյալ սերտիֆիկացումներին՝
ISO (9001, 14001, 22000, FSSC 22000), Global G.A.P., «հալալ», «օրգանական», ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտի սերտիֆիկացումներին։
Առանձին մեխանիզմ է կիրառվում արտահանման ուղղությամբ։ Սննդամթերքի, ծխախոտային արտադրանքի, լվացող և փայլեցնող միջոցների, հագուստի, կոշիկի և այլ ապրանքների արտահանման դեպքում դեպի ԱՄՆ, Եվրոպական Միություն, Կանադա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա և այլ շուկաներ՝
- փոխհատուցվում է սերտիֆիկացման արժեքի 50%-ը,
- սերտիֆիկատի առկայության դեպքում՝ նաև լաբորատոր փորձարկումների 50%-ը յուրաքանչյուր ցուցանիշի համար։
Մեխանիզմը ուղղված է արտադրանքի համապատասխանեցմանը միջազգային ստանդարտներին, ինչը նվազեցնում է մուտքի խոչընդոտները արտաքին շուկաներ և ազդում է արտահանման մրցունակության վրա։

