Հետվճարը՝ որպես կենսաթոշակների և նպաստների բարձրացման գործիք. այլընտրանքային մեխանիզմ
Լուրեր |
Ծրագրերը նպատակ ունեն խթանել անկանխիկ շրջանառությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցերում հրապարակված տեսանյութում ներկայացրել է անկանխիկ վճարումների միջոցով հետվճար ստանալու և դրա հաշվին կենսաթոշակների ու նպաստների փաստացի ավելացման հնարավորությունները։
Նախարարը նշել է, որ հունվարի 1-ից փոփոխվել է հետվճարի չափը․ այն սահմանվել է 20 տոկոս՝ մինչև առավելագույնը 10 հազար դրամի սահմանաչափով։ Այդ մեխանիզմը վերաբերում է կենսաթոշակառուներին և նպաստառուներին և գործում է ՀՀ-ում գործող առևտրի կետերում անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում։
Միաժամանակ ներկայացվել է նաև առանձին ծրագիր, որը վերաբերում է բոլոր քաղաքացիներին։ Այն նախատեսում է 2 տոկոս հետվճար անկանխիկ գնումների դեպքում, սակայն կիրառելի է բացառապես ArCa վճարային համակարգի քարտերով իրականացված գործարքների համար։
Նախարարի խոսքով՝ այն կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք իրենց վճարային քարտերը փոխարինեն ArCa քարտերով, կարող են միաժամանակ օգտվել երկու մեխանիզմներից և ստանալ ոչ թե 20, այլ ընդհանուր առմամբ 22 տոկոս հետվճար։
Ծրագրերը նպատակ ունեն խթանել անկանխիկ շրջանառությունը և բարձրացնել սոցիալական վճարների փաստացի օգտագործման արդյունավետությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Պարսից ծոցից շրջափակման սահմանումից ի վեր դուրս է բերվել ավելի քան 10 միլիոն բարել իրանական նավթ
2026/04/23/ 10:48 -
ՄԱԿ-ում քննարկվել են դեպի ծով ելք չունեցող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մեխանիզմները
2026/04/23/ 10:47 -
Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին
2026/04/23/ 10:25 -
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ․ ՄԻՊ
2026/04/23/ 10:21 -
Վառելիքի գների աճի պատճառով Lufthansa-ն 20 000 չվերթ կկրճատի
2026/04/23/ 10:18 -
Մի շարք հասցեներում լույս չի լինի
2026/04/23/ 10:10 -
ԱՄՆ-ը իրանական դրոշի ներքո նավարկող երեք տանկեր է առգրավել
2026/04/23/ 10:05 -
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանի դեմ Թրամփի ռшզմական լիազորությունների սահմանափակումները
2026/04/23/ 10:03 -
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․