ABNews

Չափաքանակից ավելի որս․ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան

Լուրեր | 2026/08/31 18:05

Չափաքանակից ավելի որս․ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան

Սիրողական որսաշրջանի մեկնարկով պայմանավորված՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ որսահանդակներում իրականացվող խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում Վայոց Ձորի մարզում արձանագրել է որսի սահմանված կանոնների խախտման 2 դեպք։

Տեսչական մարմնից հայտնում են, որ օգոստոսի 29-ին Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել է Հ․Ս․-ի կողմից թույլատրված չափաքանակից ավել որսված լորի տեսակի 6 թռչյուն։

Ս․թ․ օգոստոսի 30-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ Արենի-Եղեգնաձոր հատվածում ստուգման ենթարկված Հ․Կ․-ի վարած «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է չափաքանակից ավել որսված թխակապույտ աղավնու նմանվող 1 թռչյուն։

Ապօրինի որսված թռչուններն ու որսագողության գործիք հանդիսացող 1 հատ երկփողանի 12տմ  և 1 հատ մեկ փողանի 16տմ որսորդական զենքերն առգրավվել  են։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Որսագողության գործիք հանդիսացող որսորդական զենքերի բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն Դատարան։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը