ABNews

Ցանկալի համարանիշների ցանկը ընդլայնվում է

Լուրեր | 2026/05/27 18:34

Ցանկալի համարանիշների ցանկը ընդլայնվում է

ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով ամբողջացվում և լիարժեք սահմանվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները։

Կարգավորման էությունը և նոր համադրությունները Նոր որոշման համաձայն՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հիմնական չափորոշիչներից դուրս մնացած որոշակի համադրություններ այսուհետ ինքնաբերաբար կդասակարգվեն որպես ցանկալի համարանիշներ։ Մասնավորապես, խոսքը այն տարբերակների մասին է, որոնց մի կողմում (աջ կամ ձախ) առկա են միայն «0»-ներ, իսկ մյուս հատվածում ներառված են մի քանի արաբական թվեր և կրկնվող կամ տարբերվող լատինական տառեր։

Ֆինանսական միջոցների ուղղվածությունը Ըստ նախագծի հիմնավորման՝ ցանկալի համարանիշների իրացումից ձևավորված լրացուցիչ ֆինանսական միջոցներն ուղղվելու են ՀՀ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ռազմավարական ծրագրերի իրականացմանը։

Մասնավորապես, այդ հասույթը կնպատակաուղղվի նախարարության կարողությունների զարգացմանը, տեխնիկական վերազինմանը, թվայնացման գործընթացների խթանմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանն ու հանրային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը