Ներքին գործերի նախարարությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նոր նախագիծ է ներկայացրել:
Նախատեսվում է ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար սահմանել 10 հազար դրամ տուգանք և 1-ից 2 տուգանային միավոր:
Մանրամասները. Նախագծով առաջարկվում են հետևյալ տուգանքներն ու տուգանային միավորները.
Մուտքի և բեռնատարների արգելք. «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանները չպահպանելը՝ 10 հազար դրամ + 2 միավոր:
Երեխաների փոխադրում. Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելը՝ 10 հազար դրամ + 1 միավոր:
Կայանում 2-րդ շարքում. Երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում մեքենան տեղակայելը՝ 10 հազար դրամ + 1 միավոր:
Ինչու է դա կարևոր. Նախագիծը ներդնում է թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ վարելու ստուգման նոր, ավելի արագ մեթոդ:
Արյան և մեզի հետ մեկտեղ օրենքում ամրագրվում է նաև թքի միջոցով հետազոտությունը:
Ինչ սպասել հետո. Եթե նախագիծն ընդունվի, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:


