Կադաստրի կոմիտեն առաջարկում է գույքի գործարքների ինքնաշխատ գրանցման էլեկտրոնային համակարգ ներդնել
Լուրեր |
Քաղաքացիները հնարավորություն կունենան անշարժ գույքի առուվաճառքի և այլ պայմանագրեր կնքել և գրանցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով՝ առանց նոտարական վավերացման։ ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Թովմասյանի խոսքով՝ Կադաստրի կոմիտեն արդեն երկար ժամանակ իրականացնում է թվայնացման գործընթաց, որի նպատակն է ապահովել քաղաքացիների համար արագ, մատչելի և անվտանգ գործարքներ։
«Մենք ներդնում ենք ինքնաշխատ էլեկտրոնային համակարգ, որը ինտեգրված է լինելու «Ես եմ» նույնականացման համակարգի հետ։ Յուրաքանչյուր քաղաքացի, նույնականացվելով համակարգում, մուտք է գործելու իր անձնական գրասենյակ և կարողանալու է առցանց ստորագրել առուվաճառքի կամ այլ պայմանագիր՝ օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրությունը», - նշել է նա։
Գործարքի ընթացքում գնորդը և վաճառողը կհաստատեն պայմանագրի ստորագրումը առցանց եղանակով, որից հետո այն ավտոմատ կերպով կուղարկվի Կադաստրի տեղեկատվական շտեմարան և կգրանցվի առանց ռեգիստրի մասնակցության։
Թովմասյանը նշեց, որ նախագիծը նախատեսում է մեկուկես տարվա փորձնական փուլ, որի ընթացքում կթեստավորվեն համակարգի բոլոր տեխնիկական և իրավական բաղադրիչները։
«Այս համակարգի ներդրմամբ քաղաքացիները կկարողանան խնայել թե՛ ժամանակ, թե՛ միջոցներ։ Պայմանագրի կնքումից անմիջապես հետո համակարգը ավտոմատ կգեներացնի գրանցման վկայականը՝ առանց հավելյալ վճարների կամ սպասման ժամկետի», - ընդգծեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը միտված է գործարքների պարզեցմանը, ծախսերի նվազեցմանը և ծառայությունների մատուցման արագացմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփի «ոսկե քարտը» ձեռք է բերել ընդամենը մեկ օտարերկրացի
2026/04/24/ 14:57 -
ԱՄՆ տեղափոխվել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է
2026/04/24/ 14:55 -
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
2026/04/24/ 14:54 -
Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (տեսանյութ)
2026/04/24/ 14:50 -
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները
2026/04/24/ 14:48 -
«Պատմական հիշողությունը պահանջում է մշտական զգոնություն»․ Հունաստանի նախագահ
2026/04/24/ 14:46 -
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 14:25 -
Եղանակային ծայրահեղ երևույթներ են կանխատեսվում․ Էլ-Նինյոն վերադառնում է
2026/04/24/ 14:17 -
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
2026/04/24/ 14:14 -
Եվրախորհրդարանում կքննարկվի Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության վերաբերյալ բանաձև
2026/04/24/ 13:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ