C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում
Լուրեր |
C360-ը նախագծվել է հենց այս տրամաբանությամբ և առաջարկում է բանկային առանցքային ծառայությունները՝ մեկ փաթեթում:
C360-ի հիմքում բանկային ծառայությունների անհատականացումն է և միջազգային ու տեղական լավագույն փորձառությունը: Կոնվերս Բանկում վստահ ենք, որ հաջողում է այն ընկերությունը, որը ճանաչում է իր հաճախորդներին և առաջարկում նրանց պահանջմունքներին առավելագույնս համապատասխանող, մրցունակ պրոդուկտներ:
C360-ը նախագծվել է հենց այս տրամաբանությամբ և առաջարկում է բանկային առանցքային ծառայությունները՝ մեկ փաթեթում: Ըստ որում, Converse Mobile հավելվածում յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրություն կատարել՝ մի քանի փաթեթից ընտրելով իր կարիքներին առավելագույնս համապատասխանողը:
Հաշվի փաթեթները, այդ թվում՝ C360-ը, հաճախորդի ընտրությունն են
Ողջ աշխարհում, համաձայն McKinsey & Company (2019) և Deloitte (2019,2020) ընկերությունների վերլուծությունների, հաճախորդների 60-75%-ը նախընտրում է օգտվել բանկային ծառայությունների փաթեթներից՝ համարելով այս առաջարկը առավել գրավիչ: Այս առաջարկը հաճախորդների ընտրությունն է մի քանի պատճառով.
- Պարզություն՝ հասկանալի է հաճախորդներին. նրանք գիտեն՝ կոնկրետ ինչքան են վճարում և ինչ ծառայությունների համար - Հարմարավետություն՝ կարիք չկա ընտրություն կատարելու տարբեր ծառայություններից, փաթեթը ներառում է անհրաժեշտ բոլոր պրոդուկտները - Ժամանակի և ֆինանսների խնայողություն՝ փաթեթի բաժանորդագրության վճարն անհամեմատ ավելի փոքր է, քան դրանում ներառված պրոուկտների սակագների հանրագումարը - Հասկանալի ձևաչափ՝ հաճախորդներն արդեն սովոր են օգտվել տարբեր ծառայություններից մեկ փաթեթում, օրինակ, հեռահաղորդակցության ոլորտում:
Յուրաքանչյուրը կգտնի իր պահանջներին համապատասխան C360 փաթեթը
Այս պահին Converse Mobile-ում բաժանորդագրության համար հասանելի է երեք փաթեթ՝ Neo, Ultra և Elite: Բաժանորդագրվելով դրանցից ցանկացածին՝ հաճախորդը կկարողանա օգտվել բանկային ընդգրկուն ծառայություններից միասնական՝ ավելի ցածր սակագնով: Բոլոր փաթեթները ներառում են տարբեր արժույթներով հաշվարկային և կուտակային հաշիվներ (կուտակային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվում է տարեկան եկամուտ՝ մինչև 3,5%-ի չափով), հիմնական և կից վճարային քարտեր, թվային քարտ՝ տարբեր արժույթներով, անվճար կանխիկացում ԱրՔա համակարգի բանկոմատներում, վարկային սահմանաչափի հնարավորություն, SMS, քաղվածքներ, տեղեկանքներ՝ անվճար:
Կախված սակագնային պլաններից՝ կան նաև տարբերություններ. Հավելյալ առաջարկներ ու հնարավորություններ:
Զարգացումը շարունակական գործընթաց է
Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում շուտով հասանելի կդառնա նաև փաթեթը փոխելու հնարավորությունը:
Մենք հետևում ենք միտումներին և, հաճախորդների առավելագույն հարմարավետության նկատառումով, շարունակաբար ներդնելու ենք նոր, այդ թվում՝ Հայաստանում եզակի հնարավորություններ: Ի վերջո, հաճախորդների աճող գոհունակությունը փաստում է, որ մենք զարգանում ենք ճիշտ ուղղությամբ:
Ի դեպ, նույն McKinsey & Company-ի ուսումնասիրության արդյունքներով, փաթեթից օգտվողների գոհունակության ինդեքսն 15-25%-ով ավելի բարձր է, քան դրանում ներառված պրոդուկտներն առանձին-առանձին գնողներինը:
C360-ի շնորհիվ Դուք կզգաք բանկային ընդգրկուն ծառայություններից օգտվելու բոլոր առավելությունները: Իսկ եթե ընտրեք Կոնվեսրս Բանկի Mastercard վճարային քարտերից որևէ մեկը, ապա կվայելեք նաև աշխարհի տարբեր անկյուններում անկանխիկ վճարումների ողջ հարմարավետությունն ու կօգտվեք Mastercard համակարգի շահավետ առաջարկներից:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/03 22:00
Դեկտեմբերի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/03 20:20
Դեկտեմբերի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Դեկտեմբերի 3-ի բիզնես լուրերը
2025/12/03/ 22:00 -
Դեկտեմբերի 3-ի կարևոր լուրերը
2025/12/03/ 20:20 -
Ինչպես մտածում են նրանք, ովքեր իսկապես մեծ գումարներ են վաստակում
2025/12/03/ 19:00 -
Զգուշացում. ՀՀ կենտրոնական բանկի անունից հանդես եկող կեղծ զանգերի և հաղորդագրությունների մասին
2025/12/03/ 17:58 -
Հայաստանում քաղաքացիները պատասխանատվության չեն ենթարկվի իրենց հայտարարագրերում կեղծ տեղեկություններ տրամադրելու համար
2025/12/03/ 17:45 -
ՀՀ նախարարություններին լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվել․ որքան են ավելացել գերատեսչությունների ծախսերը
2025/12/03/ 16:41 -
ԱՄՆ դեսպանատունը հարցազրույցների կարգում փոփոխություններ է կատարել
2025/12/03/ 16:31 -
500.000 եվրոյի ներդրում՝ Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացման համար
2025/12/03/ 16:21 -
Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել
2025/12/03/ 16:05 -
Hyetalk 2-րդ ֆորումը նվիրված էր «Հայրենադարձների բիզնես գործունեություն» թեմային
2025/12/03/ 15:24
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․