ABNews

C-Quadrat Ampega-ի ներդրումները տնտեսության իրական հատվածում և ենթակառուցվածքներում

Լուրեր | 2026/01/05 08:34

C-Quadrat Ampega-ի ներդրումները  տնտեսության իրական հատվածում և ենթակառուցվածքներում

Հայաստանի 440 000-ից ավելի կենսաթոշակային մասնակիցների ավելի քան 650 մլրդ դրամ ակտիվները C-Quadrat Ampega Asset Management Armenia-ի պատասխանատվության ներքո են։

Հայաստանի 440 000-ից ավելի կենսաթոշակային մասնակիցների ավելի քան 650 մլրդ դրամ ակտիվները C-Quadrat Ampega Asset Management Armenia-ի պատասխանատվության ներքո են։ Միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկերի կառավարում, թափանցիկություն և արդյունավետ ներդրումային քաղաքականություն ապահովելով՝ ընկերությունն արդեն 10 տարի կառավարում է Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝ առաջնորդվելով երկարաժամկետ արժեք ստեղծելու, պատասխանատու ներդրումային մոտեցումների և երկրի կայուն տնտեսական զարգացմանը նպաստելու սկզբունքներով։


C-Quadrat Ampega-ի ներդրումային մոտեցումներն ամբողջ աշխարհում  են գնահատել: P&I WorldPensionSummit 2025-ի կողմից «Գերազանցություն և Նորարարություն» հեղինակավոր մրցանակը Նիդերլանդներից  Հայաստան է հասել C-Quadrat Ampega-ի հաղթանակի շնորհիվ։ Ընկերությունն առաջ է անցել աշխարհի ավելի քան 20 զարգացած և զարգացող երկրների կենսաթոշակային ֆոնդերի մրցույթում ու «Ներդրումներ» անվանակարգում լավագույնը ճանաչվել:

 





*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը