Այն ապագա կառուցելու գործընթաց է, որը ժամանակի ընթացքում աճում է՝ ինչպես ձնագնդիկը․ սկսում է փոքր քայլերից, սակայն շարժման ընթացքում ձեռք է բերում կայունություն, ուժ և արագություն։
Այս մտածողությունից ելնելով՝ C-Quadrat Ampega Asset Management Armenia-ն Հայաստանի լեռներում նախաձեռնել է ձմեռային ճամբար՝ որպես կորպորատիվ սոցիալական ծրագրի մաս, որը հիմնված է նույն երկարաժամկետ փիլիսոփայության վրա, ինչ կենսաթոշակային ֆոնդերի կառավարումը, որտեղ արդյունքը ձևավորվում է ժամանակի ընթացքում՝ հետևողական քայլերով, համբերությամբ և վստահությամբ։
Ձմեռային ճամբարին մասնակցում են 50 երեխա։ Առաջնահերթությունը տրվել է դպրոցներում գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներին, կարիքավոր ընտանիքների երեխաներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին և Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին։ Շատերի համար սա լեռնադահուկային սպորտի հետ առաջին ծանոթությունն էր և մի փորձ, որը բացեց մինչ այդ անհասանելի թվացող հնարավորությունների աշխարհը։
Սա պարզապես սպորտային նախաձեռնություն չէ։
C-Quadrat Ampega բաժնետերերը Ավստրիայից և Գերմանիայից են, երկրներ, որտեղ լերնադահուկային սպորտը մշակույթի և առօրյայի մի մասն է։ Սա մշակույթ է, որը սովորեցնում է երեխաներին վստահ կանգնել իրենց ոտքերի վրա՝ թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստով։ Դահուկները դառնում են ինքնավստահության, պատասխանատվության և թիմային մտածողության ձևավորման գործիքներ։
Այս ձմեռ Հայաստանի լեռներում երեխաները սովորում են սահել ձյան վրա, բայց իրականում նրանք սովորում են հավատալ իրենց ուժերին։ Իսկ երբ այդ հավատը ձևավորվում է վաղ տարիքում, այն կարող է աշխատել նույն կերպ, ինչպես լավ կառավարվող կենսաթոշակային ներդրումը՝ ստեղծելով ամուր հիմք ամբողջ կյանքի համար։
*գովազդ

