Դա առավել բարդ է նաև, քանի որ տարիներ շարունակ ներմուծումների ծավալի մեջ գերակշռել են օգտագործած ավտոմեքենաները և հիմա, երբ առաջնային շուկայում սկսում են գերակայել էլեկտրամոբիլները, վարորդների շրջանում ստեղծվել է թյուր պատկերացում, թե պաշտոնական ներկայացուցչի սրահում ավտոմեքենայի գինը պարտադիր ավելի բարձր է։
Մինչդեռ մասնագետների խոսքով՝ հաճախ հենց պաշտոնական սրահ չայցելելու հետևանքով է, որ գնորդը զրկվում է ամբողջական տեղեկատվությունից, վստահությունից և որակյալ, լիարժեք արտադրանքից։ Պաշտոնական ներկայացուցչությունը պարզապես վաճառք իրականացնող կառույց չէ, այլ ամբողջական համակարգ՝ հստակ սահմանված ստանդարտներով, որակավորված տեխնիկական անձնակազմով, փաստաթղթավորված պատասխանատվությամբ և գործարանային մակարդակով իրականացվող աջակցությամբ։
Մասնագետները հիշեցնում են՝ ժամանակակից էլեկտրական մեքենաները բարդ տեխնոլոգիական համակարգեր են, որոնց ծրագրային ապահովման ցանկացած անթույլատրելի միջամտություն կարող է լրջորեն վնասել մեքենայի աշխատանքը։
Ոչ պաշտոնապես իրականացվող ծրագրային փոփոխությունները հաճախ հանգեցնում են ավտոմեքենայի ֆունկցիոնալ հնարավորությունների կորստի և զրկում են գործարանային թարմացումներից օգտվելու առավելությունից։ Արդյունքում՝ թվացյալ ավելի մատչելի գնով ձեռք բերված մեքենան կարող է չունենալ այն հնարավորությունները, որոնք պաշտոնական տարբերակում ի սկզբանե ներառված են։
Ոլորտի ներկայացուցիչները վստահ են՝ առողջ և կայուն ավտոմոբիլային շուկայի զարգացումը հնարավոր է միայն պաշտոնական ներկայացուցչությունների համակարգի խթանման միջոցով։
*գովազդ

