Գնիր մեքենա ապագայից. McLaren-ը աճուրդի է հանում 2026-27 թվականների մեքենաները
Լուրեր |
Աբու Դաբիի Գրան պրիի ուիքենդի ժամանակ, McLaren Racing ընկերությունը աճուրդի կհանի «Ֆորմուլա-1»-ի 2026 թվականի մեքենան:
Տարիների ընթացքում Ֆորմուլա 1-ի մեքենաները աճուրդի են հանվել՝ հարուստ երկրպագուներին մոտոսպորտի պատմության մի կտոր տալու համար: Սակայն մինչև վերջերս ոչ ոք հնարավորություն չէր առաջարկել ներդրում կատարել մոտոսպորտի ապագայի մեջ: McLaren-ը պատրաստվում է փոխել դա, գրում է Jalopnik-ը:
Monterey Car Week-ի ընթացքում McLaren Racing-ի գործադիր տնօրեն Զաք Բրաունը հայտարարել է, որ դեկտեմբերին՝ Աբու Դաբիի Գրան պրիի ուիքենդի ժամանակ, ընկերությունը աճուրդի կհանի «Ֆորմուլա-1»-ի 2026 թվականի մեքենան, 2026 թվականի Arrow McLaren սուպերքարը և «Դիմացկունության աշխարհի առաջնության» 2027 թվականի LMDh մեքենան։ Բրաունը շեշտում է, որ սրանք մեքենաներ են, որոնք դեռ գոյություն չունեն իրականում, դրանք դեռ մշակման փուլում են։
Բայց սա պարզապես մեքենայի գնում չէ։ Աճուրդի հաղթողը ստանում է յուրահատուկ հնարավորություն, ըստ որի մեքենան մրցելու է աշխարհի մրցուղիներով և դուք կարող եք ընտրել, թե ով է լինելու դրա ղեկին՝ Լանդո Նորի՞սը, թե՞ Օսկար Պիաստրին։
Սակայն նման մեքենան հասանելի չի լինի մինչև 2028 թվականը։ Մինչ այդ հաղթողը կօգտագործի 2025 թվականի ցուցադրական մոդելը՝ վարձակալության հիմունքներով։
Ինչ վերաբերում է մրցարշավներին, ապա սուպերքարը Պատո Օ'Ուորդի ղեկավարությամբ կմասնակցի 2026 թվականի մայիսին կայանալիք Indianapolis 500-ին, իսկ LMDh-ն կնշանավորի McLaren-ի վերադարձը Le Man և 2027 թվականի դեբյուտը՝ դիմացկունության համաշխարհային առաջնությունում։
Աճուրդի հաղթողը նաև կստանա էքսկուրսիա դեպի McLaren Technology Center, որը գտնվում է Ուոքինգում և մրցարշավների ժամանակ թիմին մոտ գնալու հատուկ մուտքի հնարավորություն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․