Տեղական
▪️ Ծիրանի ու կոնյակի արտահանման նոր տվյալներ
Հունիսի 1–24-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ է մտել 2240 բեռնատար ծիրանով, ևս 35-ը ճանապարհին են։ Վերջին 2 օրում 88 բեռնատար կոնյակ է անցել Վերին Լարսով։
▪️ ՏԱՑ-ը 2025-ի առաջին կիսամյակում աճել է 6.3%-ով
Աճ գրանցվել է շինարարության (18.5%), ծառայությունների (9.8%) և գյուղատնտեսության (7.3%) ոլորտներում, մինչդեռ արդյունաբերությունն անկում է ապրել 12.1%-ով։
▪️ Բանկերի տրամադրած վարկերը մայիսին գերազանցել են 6 տրլն դրամը
Տարեկան աճը կազմել է 28.94%։ Վարկերի 67%-ը՝ դրամով, 33%-ը՝ արտարժույթով։
▪️ Ռուսաստանը մտահոգություն ունի ԵԱՏՄ օրակարգի որոշ թեմաների շուրջ
Օվերչուկը դժգոհել է՝ Հայաստան ընդունվում են սննդամթերքներ, որոնք համապատասխանում են Արևմուտքի, բայց ոչ ԵԱՏՄ չափանիշներին։
Միջազգային
▪️ Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր
Այն կնվազեցնի մաքսատուրքերը մի շարք ապրանքների վրա՝ նպատակ ունենալով մինչև 2040թ. առևտուրը ավելացնել £25.5 մլրդ-ով։
▪️ Սաուդյան Արաբիան կուղղի $6.4 մլրդ ներդրումներ Սիրիա
Նախագծերը վերաբերում են անշարժ գույքին, ենթակառուցվածքներին, ՏՏ և կապի ոլորտներին։
▪️ Ադրբեջանը օգոստոսից Թուրքիայով կսկսի գազ մատակարարել Սիրիային
Ծրագիրը նպատակ ունի վերականգնել Սիրիայի վնասված էլեկտրական ենթակառուցվածքները։
▪️ Tesla-ի եկամուտներն ու շահույթը նվազել են 2025-ի երկրորդ եռամսյակում
Եկամուտը նվազել է 12%-ով, մաքուր շահույթը՝ 16%-ով։ Վաճառքի ծավալն էլ՝ 13%-ով։
Հետաքրքիր
▪️ Տրվում են հայտեր ԲՏ ոլորտի պետական աջակցության ծրագրի համար
Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է։ Աջակցությունը ներառում է աշխատակիցների վերապատրաստում, նոր աշխատողներ, աշխատանքային միգրանտներ։

