Տեղական
▪️ ՊԵԿ․ համակարգերը խափանվել են, տույժեր չեն հաշվարկվի
Հուլիսի 22-23-ին ներկայացված հաշվետվությունների համար ՊԵԿ-ը տույժ ու տուգանք չի հաշվարկի՝ տեխնիկական խափանումների պատճառով։
▪️ 1700 շահառու ստացել է պետական աջակցություն բնակարանային ապահովման ծրագրով
2025-ին վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ, իսկ ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն ստացել է 13,815 ընտանիք։
▪️ Արցախից տեղահանվածները կարող են դիմել նոր հանձնաժողով
Մերժում ստացած ընտանիքներն ունեն 2 ամիս՝ միջգերատեսչական հանձնաժողովին դիմելու համար։
▪️ Հունիսին Հայաստան է այցելել ավելի քան 215 հազար զբոսաշրջիկ
2025-ի հունիսին այցելուների թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 35 հազարով։
Միջազգային
▪️ ԵՄ-ն հետաձգել է ռուսական նավթամթերքի ներմուծման արգելքը
Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2026-ի հունվարի 21-ից։
▪️ ԱՄՆ ֆինանսների նախարար․ մաքսատուրքերը կստիպեն 14 երկրներին գնալ ավելի լավ գործարքների
Թրամփը հայտարարել է 25-40% մաքսատուրքերի հնարավոր ներդրման մասին՝ օգոստոսի 1-ից։
▪️ ԱՄՆ-ը նախատեսում է նոր 250 դոլարանոց «վիզայի պարտաճանաչության վճար»
Այն կգանձվի ոչ ներգաղթային բոլոր դիմորդներից՝ վերադարձի ենթակա միայն պայմանների խախտում չլինելու դեպքում։
▪️ ՄԱԿ․ Գազայում սննդի գները աճել են 40 անգամ
Շաքարավազը՝ 100 դոլար/կգ, ալյուրն ու բրինձը՝ 30 դոլար․ վերջին մեկ օրում սովից մահացել է առնվազն 18 մարդ։
Հետաքրքիր
▪️ ԱԱՏՄ-ն հորդորում է պաշտպանել աշխատողների իրավունքները ջերմ եղանակին
Հիշեցվում է աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջների պահպանման մասին՝ բարձր ջերմաստիճանների պայմաններում։

