Օգոստոսի 27-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
▪️ Արցախից տեղահանված ուսանողներին կրթաթոշակ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Արցախից բռնի տեղահանված շուրջ 240 ուսանողներ, որոնք ընդունվել են բարձրագույն կամ միջին մասնագիտական հաստատություններ, կստանան կրթաթոշակ՝ ուսման վարձի փոխհատուցման համար։ Քաղաքականությունը գործելու է նաև այս տարի։
▪️ Տուգանքների զեղչերից օգտվել է ավելի քան կես միլիոն վարորդ
113 հազար վարորդ արդեն օգտվել է 20% զեղչից, իսկ 509 հազար վարորդ՝ 30% հավելյալ զեղչից՝ 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու պայմանով։ Ընդհանուր առմամբ պետբյուջե մուտքագրվել է ավելի քան 11 մլրդ դրամ։
▪️ Ապահովագրական ընկերությունների ակտիվները
ՀՀ ԿԲ-ի տվյալներով՝ ապահովագրական ընկերությունների ակտիվները 2025-ի առաջին կիսամյակում կազմել են 107.1 մլրդ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 8.2%-ով։ Պահուստները կազմել են 44.3 մլրդ դրամ։
▪️ Ճանապարհաշինական ծրագրեր Սյունիքում
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքում հետևել է Հյուսիս–հարավ միջանցքի Քաջարան–Ագարակ հատվածի շինարարական աշխատանքներին։ Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ներկայացվել են արդեն իրականացված և ընթացող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը։
Միջազգային
▪️ ՄԱԳԱՏԷ-ն վերադարձել է Իրանի միջուկային օբյեկտներ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների խումբը կրկին սկսել է աշխատանքը Իրանում՝ այն օբյեկտներում, որոնք չեն տուժել ամերիկյան և իսրայելական ռմբակոծություններից։
▪️ Թրամփի մաքսատուրքեր Հնդկաստանի նկատմամբ
Ուժի մեջ է մտել Հնդկաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը կրկնապատկելու Թրամփի որոշումը։ Տուրքերն աճել են մինչև 50%՝ առաջացնելով լարվածություն երկու երկրների միջև։
▪️ Գերմանիան և Բելգիան դեմ են ռուսական ակտիվների բռնագրավմանը
ԵՄ-ում սառեցված է մոտ 210 մլրդ եվրո ռուսական ակտիվ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը նշել են, որ բռնագրավումը լուրջ իրավական ու ֆինանսական ռիսկեր կստեղծի։
▪️ ՌԴ բանկերի շահույթը
Ռուսական բանկերի մաքուր շահույթը հուլիսին կազմել է 397 մլրդ ռուբլի՝ նախորդ ամսվա 392 մլրդ-ի դիմաց։ Շահույթի նվազումը պայմանավորված է պահուստների ավելացմամբ։
Հետաքրքիր
▪️ Հայաստանը հրուշակեղենի խոշոր ներմուծող
Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի քաղցր հրուշակեղենի խոշորագույն ներմուծողների տասնյակում։ 2025-ի առաջին 7 ամիսներին Ռուսաստանը արտահանել է շուրջ 36 հազար տոննա շաքարային հրուշակեղեն՝ ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42 -
Ավստրալիայում սոցցանցերի արգելքը «կատարյալ ձախողում» է և «խայտառակություն»․ Վիքիպեդիայի հիմնադիր
2026/05/05/ 14:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․