Օգոստոսի 26-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
▪️ Էկոնոմիկայի նախարարի այցը Սյունիք
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Սյունիքի մարզում ծանոթացել է կառավարության ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։ Գորիսում ներկայացվել են «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքի ծրագրի» շրջանակում զբոսաշրջային կլաստերի ձևավորման աշխատանքները։ Նախարարը նաև այցելել է սահմանամերձ գյուղեր՝ ծանոթանալու բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի արդյունքներին, որով տրամադրվում է շուրջ 16 մլն դրամ անհատական բնակելի տներ կառուցելու համար։
▪️ Էրդողանի ակնկալիքները Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան համագործակցության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու ավարտից հետո Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տնտեսական համագործակցությունը կմտնի նոր փուլ։ Նա վստահեցրել է, որ 224 կմ երկարությամբ երկաթուղին խթան կհանդիսանա տարածաշրջանի զարգացման համար։
▪️ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցությունը
2025թ․-ին 1 մլրդ 650 մլն դրամ հատկացվել է 2046 շահառու ընտանիքների՝ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել 14,167 ընտանիք՝ ընդհանուր 10 մլրդ 264 մլն դրամի չափով։
▪️ ԵԱՏՄ-ի արդյունաբերական առաջընթացը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Գոհար Բարսեղյանը նշել է, որ ԵԱՏՄ-ն առաջընթաց է գրանցում արդյունաբերության և ագրոարդյունաբերության ռազմավարական նպատակների իրականացման գործում։
Միջազգային
▪️ Ռուսաստանում բանկային քարտերի սահմանափակում
Ռուսաստանի քաղաքացիները այլևս չեն կարող ունենալ 10-ից ավելի բանկային քարտ։ Որոշումը կայացվել է կիբերխարդախությունների դեմ միջոցառումների երկրորդ փաթեթի շրջանակում։
▪️ Nvidia-ի բանակցությունները ԱՄՆ-ի հետ
Nvidia-ն բանակցում է ԱՄՆ իշխանությունների հետ՝ Չինաստան նոր չիպերի մատակարարման հնարավորության շուրջ։ Ավելի վաղ Չինաստանը սահմանափակել էր H20 չիպերի կիրառումը պետական ու անվտանգության ոլորտներում։
▪️ Hyundai-ի ներդրումները ԱՄՆ-ում
Hyundai Motor Group-ը 2025-2028 թթ․ նախատեսում է ԱՄՆ-ում ներդրումները հասցնել մինչև 26 մլրդ դոլարի՝ կառուցելով մետալուրգիական և ռոբոտաշինական գործարաններ։ Ծրագիրը կստեղծի շուրջ 25 հազար աշխատատեղ։
▪️ Մասկի դատական հայցը Apple-ի և OpenAI-ի դեմ
Իլոն Մասկի xAI և X ընկերությունները դատի են տվել Apple-ին և OpenAI-ին՝ մեղադրելով անբարեխիղճ մրցակցության և մենաշնորհային դիրքի պահպանման մեջ։
Հետաքրքիր
▪️ Երաշտը Հայաստանում և Վրաստանում
Եվրոպական երաշտի դիտարանի տվյալներով՝ Հայաստանի և Վրաստանի տարածքի շուրջ 97%-ը գտնվում է երաշտի ազդեցության տակ։ Տուժած է տարածաշրջանների կեսից ավելին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․