«Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» բիզնես նախաճաշը կրկին համախմբեց եվրոպական դիվանագիտությունը և գործարար համայնքը
Լուրեր |
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» խորագրով մշակութային աշխատաժողովը, որը միավորել է եվրոպական երկրների դեսպաններին, Հայաստանում գործող բիզնես կառույցների ղեկավարներին, տնտեսական ատաշեներին և գործարար համայնքի շուրջ 100 ներկայացուցիչների։
Աշխատաժողովը կազմակերպվել է արդեն չորրորդ անգամ՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Այն ձևավորվել է որպես ավանդական «բիզնես նախաճաշ» ձևաչափով հանդիպում, որի ընթացքում ԵՄ դեսպաններն ու բիզնես համայնքի ներկայացուցիչները քննարկում են տնտեսական և մշակութային համագործակցության, ներդրումների և փոխգործակցության հնարավորությունները։
«Այսօր բիզնեսն ավելին է, քան թվերն ու պայմանագրերը։ Այն ինքնության մասին է՝ ով ենք մենք և ինչ միջոցներով ենք կապվում միմյանց։ Ժամանակակից աշխարհում հաջողությունը կախված է կապերից, մարդկանցից և մշակույթից։ Ահա թե ինչու նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն․ դրանք օգնում են մեզ միավորել ոչ միայն բիզնեսի հնարավորությունները, այլև մշակութային փոխըմբռնման ընդհանուր արժեքները։ Հայաստանը ճանաչում և զգում է Եվրոպայի մշակութային ոգին, իսկ Եվրոպան ավելի ու ավելի է գիտակցում հայկական ներուժի ստեղծագործական տոկունությունը»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։
Այս տարվա միջոցառմանը իրենց երկրների տնտեսական և ներդրումային հնարավորություններն են ներկայացրել Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին և Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուն։ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը ներկայացրել է ընկերության տնտեսական ազդեցության ցուցանիշները և եվրոպական բրենդների ներկայությունը խմբի էկոհամակարգում։
Պաշտոնական բացումը կատարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպանը իր խոսքում անդրադարձել է Հայաստան–ԵՄ առևտրաշրջանառության կայուն աճին՝ ընդգծելով, թե որքան կարևոր է մրցունակ և բարելավվող բիզնես միջավայրը՝ տնտեսական համագործակցության իրական ներուժը բացահայտելու համար։
Բացման տեսաուղերձով հանդես է եկել Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան:
«Այս հանդիպումը նշանակալի է մեզ համար։ Այն, տարիներ շարունակ կրկնվելով, վերածվել է ավանդույթի։ Սա այն հարթակն է, որն ուժեղացնում է համայնքի միասնականության զգացողությունը և հիշեցնում, թե ինչպիսի ձեռքբերումների կարող ենք հասնել, եթե դիվանագիտական և գործարար ջանքերը միավորենք մեկ սեղանի շուրջ։ Շնորհակալ ենք Եվրոպական միության դեսպաններին, որոնց գաղափարներն ու նախաձեռնությունները մեծապես նպաստում են ԵՄ իրազեկվածության բարձրացմանը Հայաստանում, կապերի ամրացմանը և եվրոպական արժեքների խթանմանը»,- նշել է ԵԲԱ գործադիր տնօրեն Դիանա Սարումովան։
Հատկանշական է, որ այս տարի միջոցառման անցկացման վայրն ընտրվել էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ նպատակ ունենալով ընդգծելու բիզնեսի, դիվանագիտության և մշակույթի փոխկապակցվածությունը։ Կոմիտասի ժառանգության ներկայացումը հնարավորություն է տվել հյուրերին ավելի խորությամբ ընկալելու հայկական մշակութային արմատները, որոնք հետևողականորեն կապված են եվրոպական մշակութային ավանդույթի հետ։ Հյուրերը մասնակցել են հատուկ կազմակերպված շրջայցի և կոմիտասյան մոտիվներով ժամանակակից բալետային ներկայացման՝ Արման Բալմանուկյանի պարային նախագծի շրջանակում, որի կուլմինացիան եղել է Կոմիտաս վարդապետի «Անտունի» ստեղծագործության կենդանի կատարումը՝ դաշնակահար Կատարինե Հովսեփյանի և տենոր Հայկ Վարդանյանի մասնակցությամբ։ Միջոցառման կոնցեպտը մշակել է «ԱքսելՄոնդրիան» հաղորդակցական ընկերությունը՝ եվրոպական ցանցի անդամ, միջազգային որակավորված կազմակերպություն։
«Գալաքսի» ընկերությունների խումբըհիմնադրվել է Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից և այժմ ներկայացնում է 15 ընկերություն երեք երկրում։ Վերջին տարիներին կազմակերպությունը իրականացրել է ավելի քան 64 խոշոր սոցիալական պատասխանատվության ծրագիր, որոնց ուղիղ շահառուներ են դարձել ավելի քան 10,000 քաղաքացիներ։
Եվրոպական բիզնես ասոցիացիանհիմնադրվել է 2015թ․՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ։ Այն միավորում է եվրոպական բիզնես համայնքը, նպաստում է Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և Հայաստանի ու Եվրամիության միջև տնտեսական կապերի խորացմանը։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53 -
Ռուսաստանում աճել է միլիարդատերերի թիվն ու կարողությունը՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին․ ովքեր են առաջատարները
2026/04/23/ 16:22 -
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման շեմը կիջեցվի
2026/04/23/ 16:20 -
2027-ից կգործեն օդի որակի գնահատման նոր չափանիշներ և մոնիթորինգի համակարգ
2026/04/23/ 16:15 -
Մայքլ Ջեքսոնի պաշտամունքային ձեռնոցը աճուրդի է հանվել․ հայտնի է նախնական գինը
2026/04/23/ 15:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․