Բունդեսբանկը 2025-ին ակնկալում է Գերմանիայի տնտեսության աճ 0.2%-ով
Լուրեր |
Գերմանիայում գնաճն ընթացիկ տարում կկազմի 2.3%, իսկ հաջորդ տարի կդանդաղի մինչև 2.2%։
Գերմանիայի Կենտրոնական բանկն ակնկալում է երկրի տնտեսության աճի վերականգնումը ընթացիկ տարում՝ երկու տարվա ստագնացիայից հետո։
Այժմ Բունդեսբանկն կանխատեսում է, որ 2025 թվականին Գերմանիայի ՀՆԱ-ն կաճի 0.2%-ով։ Նախորդ կանխատեսումը նախատեսում էր զրոյական աճ։
Բացի այդ, կարգավորողը 2026 թվականի աճի կանխատեսումը նվազեցրել է 0.1 տոկոսային կետով՝ մինչև 0.6%, իսկ 2027 թվականի կանխատեսումը բարձրացրել է նույն չափով՝ մինչև 1.3%։
«Սկզբում առաջընթացը թույլ կլինի, սակայն այն աստիճանաբար կարագանա: 2026 թվականի երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական աճը զգալիորեն կուժեղանա՝ հիմնականում պետական ծախսերի և արտահանման վերականգնման հաշվին», – նշել է կարգավորողի ղեկավար Յոախիմ Նագելը։
Միաժամանակ նշվում է, որ հաջորդ տարվա կանխատեսումը ճշգրտվել է՝ հաշվի առնելով աշխատանքային օրերի ավելի մեծ քանակը։ Առանց այդ ճշգրտման՝ աճը կկազմեր 0.9%։
Բունդեսբանկի կանխատեսմամբ՝ Գերմանիայում գնաճն ընթացիկ տարում կկազմի 2.3%, իսկ հաջորդ տարի կդանդաղի մինչև 2.2%։
Կարգավորողի գնահատմամբ՝ մինչև 2028 թվականը Գերմանիայի բյուջեի դեֆիցիտը գրեթե կկրկնապատկվի՝ այս տարվա ՀՆԱ-ի 2.5%-ից հասնելով 4.8%-ի։ Ընդհանուր պետական պարտքը մինչև 2028 թվականը կաճի՝ ՀՆԱ 62%-ից հասնելով 68%-ի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դրամա և բիզնես. Քլոե Քարդաշյանը նոր ռեալիթի շոու է թողարկում
2026/04/23/ 13:52 -
Երևանում կմեկնարկի Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ․ ժամանակացույցն ու երթուղին
2026/04/23/ 13:49 -
Դիլիջանում լիմոնադի և ջրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարական խախտումների պատճառով
2026/04/23/ 13:47 -
Հայաստանից կմեկնարկեն նոր ավիաուղղություններ․ որոնք են դրանք
2026/04/23/ 13:45 -
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
2026/04/23/ 13:42 -
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի օգտագործման վճարներից առաջին եկամուտների մասին
2026/04/23/ 13:36 -
Ավիացիոն բարեփոխումներ Հայաստանում․ որքան բյուջե է նախատեսված
2026/04/23/ 12:36 -
Հնդկաստանի կառավարությունը հերքում է վառելիքի գների բարձրացման մասին տեղեկությունները
2026/04/23/ 12:35 -
BRAND: IRMA
2026/04/23/ 11:56 -
Դեպի ԵՄ ուղևորահոսքերը աճել են 580%-ով
2026/04/23/ 11:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․