Կառուցելով Հայաստանի հյուրընկալության ապագան․ հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացումը Գյումրիում
Լուրեր |
Հայաստանի հյուրանոցային և ռեստորանային ոլորտներում բարձր որակավորում ունեցող և մրցունակ մասնագետների պահանջարկի աճին համահունչ՝ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան (SAAH) հպարտությամբ հայտարարում է հյուրընկալության ոլորտում նոր մասնագիտական կրթութական ծրագրի մեկնարկի մասին։
Այն մշակվել է Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL – հիմնադրվել է 1893 թվականին՝ որպես École hôtelière de Lausanne) հետ համագործակցությամբ և հիմնված է համաշխարհային ճանաչում ունեցող շվեյցարական կրթական մոդելի վրա։ Ծրագիրը պաշտոնապես լիցենզավորված է VET by EHL -ի կողմից։
Այս նախաձեռնությունը լիովին համահունչ է Ակադեմիայի առաքելությանը՝ իր ներդրումն ունենալ Հայաստանի զբոսաշրջության զարգացման ազգային ռազմավարության իրագործման ընթացքում։ Տաղանդի զարգացման և կրթության մեջ ներդրումներ անելով՝ Ակադեմիան նպատակ ունի բարձրացնել սպասարկման որակի չափանիշները և ամրապնդել երկրի դիրքը՝ որպես մրցունակ ուղղություն համաշխարհային հյուրընկալության ոլորտում։
Տեսլականի առանցքային տարրերից մեկն է Ակադեմիայի տեղակայումը Գյումրու Գրանդ հոթել Ապրիկոտ հյուրանոցում, որը համարվում է Հայաստանի առաջատար հյուրանոցներից մեկը: Այս ռազմավարական համագործակցությունը կյանքի է կոչում Ակադեմիայի «Սովորել՝ գործելով» փիլիսոփայությունը՝ ուսանողներին տալով եզակի հնարավորություն ուսուցման առաջին իսկ օրից գործնական փորձ ձեռք բերել բարձրակարգ, ամբողջությամբ գործող հյուրանոցային միջավայրում։ Տեսական ուսուցման և գործնական փորձի համադրությունը ապահովում է, որ ուսանողները ուսման ողջ ընթացքում լինեն ոլորտի իրական կյանքի մաս։

«Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի
հիմնադրումը պարզապես կրթական իրադարձություն չէ՝ դա հավատքի արտահայտություն է
Հայաստանի ներուժի հանդեպ։ Մենք կառուցում ենք կամուրջներ՝ շվեյցարական
կատարելության և հայկական տաղանդի միջև, համաշխարհային չափանիշների և տեղական
ձգտումների միջև։ Մեր առաքելությունն է երիտասարդներին փոխանցել մտածելակերպ,
հմտություններ և վարքագիծ, որոնք թույլ կտան ոչ միայն աշխատել, այլև առաջնորդել՝
Հայաստանում և դրա սահմաններից դուրս։
Գյումրին՝ իր հոգով, ստեղծարարությամբ և տոկունությամբ, այս տեսլականի կատարյալ օջախ
է։ Այստեղից մենք կձևավորենք հյուրընկալության նոր սերունդ՝ որը աշխարհին
կներկայացնի հայկական ջերմությունը և շվեյցարական կրթության գերազանցությունը»,
նշեց Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի հիմնադիր Վահե Գաբրաշը:
§Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հպարտ է, որ Գյումրիում Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի համահիմնադիրն է և ինստիտուցիոնալ գործընկերը։ Այս նախաձեռնությունն ամբողջովին արտացոլում է մեր առաքելությունը՝ ներդրում կատարելու Հայաստանի մարդկային ներուժի զարգացման մեջ։ ՀԲԸՄ-ն իր պատմության ընթացքում համահիմնադրել է փոփոխություն խթանող հաստատություններ, ինչպես օրինակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, և ստեղծել է ռազմավարական համագործակցություններ, ինչպես ԹՈՒՄՈ-ի հետ։ Այս նախաձեռնությունը նմանօրինակ ավանդի շարունակությունն է և նպատակ ունի լրացնելու հյուրընկալության ոլորտի բացերն ու հանրապետության մասշտաբով նպաստելու սպասարկման որակի բարելավմանը¦, - նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը:
Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան (SAAH) տեղակայված է Գրանդ հոթել Ապրիկոտ Գյումրիում՝ Հայաստանի հյուրընկալության առաջատար կենտրոններից մեկում։ Այս գործընկերությունը մարմնավորում է մեր «Սովորիր՝ գործելով» փիլիսոփայությունը՝ հնարավորություն տալով ուսանողներին ուսուցման հենց առաջին օրվանից սովորել և գործնական հմտություններ ձեռք բերել իրական, բարձրակարգ հյուրանոցային միջավայրում։ «Գրանդ Հոթել Ապրիկոտ»-ի հետ միասին մենք ձևավորում ենք հյուրընկալության ոլորտի մասնագետների նոր սերունդ համապատասխան համաշխահային աշխատաշուկայի բարձրագույն նշաձողին։

Ըստ Պատրիկ Օժեարի՝ EHL Գործնական արվեստների դպրոցի դեկանի` «Իր էությամբ հյուրընկալությունը ծառայություն է՝ իմաստալից փորձառություններ ստեղծելու, մարդկանց հանդեպ հոգատար լինելու և մշակույթների միջև կամուրջներ կառուցելու արվեստ։ Միևնույն ժամանակ այն զարգացման հզոր շարժիչ ուժ է։ Մարդկային կապիտալի և մասնագիտական զարգացման մեջ ներդրումներ անելով՝ Հայաստանը խթանում է տարածաշրջանային կայուն զարգացումը։ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան այս տեսլականի ռազմավարական հենասյուներից մեկն է՝ միավորելով կրթությունը տնտեսության աճի հետ»։
Ակադեմիան լիցենզավորված է աշխարհի №1 հյուրընկալության կառավարման դպրոցի՝ VET by EHL-ի կողմից։ 18 տարին լրացած բոլոր անձինք՝ երիտասարդ կամ մեծահասակ, կարող են ստանալ շվեյցարական որակի մասնագիտական կրթություն Հայաստանում, ինչը նոր հեռանկարներ է բացում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում։
«Այսօր մենք ականատես եղանք մի իրադարձության, որը արմատապես կփոխի ոչ միայն Գյումրին, այլև Հայաստանի ողջ հյուրընկալության ոլորտը։ Հիմնադրելով Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան մենք ձևավորում ենք նոր մշակույթ՝ որակի և հպարտության մշակույթ։ Յուրաքանչյուր ունկնդրող, ով անցնում է այս շեմը, իր մեջ կրում է այն ներուժը, որը կարող է վերաիմաստավորել հայկական հյուրընկալության պատմությունը։ Շվեյցարական չափանիշներով, հայկական ջերմությամբ և համաշխարհային տեսլականով մենք պատրաստ ենք սահմանելու հյուրընկալության նոր նշաձող Հայաստանի համար», նշեց Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի գլխավոր տնօրեն Խաչիկ Հակոբյանը:
Ակադեմիան առաջարկում է ուսուցում երեք մասնագիտություններով՝
· Խոհարարական արվեստ (Culinary Art)
· Ռեստորանային սպասարկում (F&B Service)
· Հյուրանոցային ադմինիստրացիա (Hotel Administration)

Յուրաքանչյուր մասնագիտական ուղի ներառում է հավաստագրման երեք մակարդակ՝ հիմնական (I), միջին (II) և առաջատար (III)։ Յուրաքանչյուր մակարդակի տևողությունը 6 ամիս է, աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելով՝ 3 ամիս ուսում + 3 ամիս գործնական աշխատանք: Ծրագրի բոլոր երեք մակարդակներն ավարտած ուսանողները ստանում են դիպլոմ՝ հավաստագրված շվեյցարական VET BY EHL կողմից։ Ուսուցումն իրականացվում է անգլերեն լեզվով: Ակադեմիայում դասավանդում են VET by EHL կողմից հավատարմագրված և վերապատրաստված առաջնակարգ մասնագետներ։
SAAH-ը հանձնառու է համաշխարհային մակարդակի հյուրընկալության կրթությունը հասանելի դարձնելու բոլոր նրանց համար, ով կարիերայի իր ճանապարհը տեսնում է հյուրընկալության ոլորտում։ Ակադեմիայում ուսուցումը հնարավոր է լրիվ կամ մասնակի կրթաթոշակներով, որոնք հասանելի են՝
· Հայաստանում պարտադիր զինվորական ծառայություն անցած և տվյալ տարում զորացրված երիտասարդներին;
· Արցախից բռնի տեղահանված անձանց։
Սահմանված են նաև Ակադեմիայի անվանական կրթաթոշակներ։
Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիա (SAAH)
Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան հիմնադրվել է 2025 թվականին՝ բարերար Վահե Գաբրաշի և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ։ Ակադեմիայի առաքելությունն է ապահովել միջազգային մակարդակի, գործնական հմտությունների վրա հիմնված հյուրընկալության կրթություն՝ համադրելով շվեյցարական գերազանցության փորձն ու Հայաստանի զարգացող ծառայությունների և զբոսաշրջության ոլորտների պահանջները։ SAAH-ի նպատակն է ձևավորել այնպիսի մասնագետներ, ովքեր կհաջողեն թե՛ տեղական, թե՛ միջազգային հարթակներում շնորհիվ իրենց հմտությունների, մտածողության և կարգապահության։ Մեր տեսլականն է Հայաստանը դարձնել հյուրընկալության և ծառայությունների ոլորտում գերազանցության տարածաշրջանային կենտրոն՝ կրթելով միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի մասնագետներ։ www.saah-edu.com
Լոզանի հյուրընկալության դպրոց (EHL)
Լոզանի հյուրընկալության դպրոցը հիմնադրվել է 1893 թվականին և համարվում է հյուրընկալության ոլորտում աշխարհի առաջին ամենահեղինակավոր կրթական հաստատությունը։ Այն ճանաչված է իր խիստ ակադեմիական ծրագրերով, նորարարական մոտեցմամբ և գործնական ուսուցման վրա հիմնված մեթոդաբանությամբ։ EHL-ի կրթությունն այսօր հանդիսանում է համաշխարհային որակի խորհրդանիշ, որն իր շրջանավարտներին ապահովում է բարձր զբաղվածություն և միջազգային կարիերայի լայն հնարավորություններ։
Իր հիմնական երկու կրթական ուղղություններով EHL-ը ձևավորում է ինքնավստահ և բազմակողմանի զարգացած առաջնորդներ հյուրընկալության և փորձառության վրա հիմնված ավելի լայն ոլորտներում կարիերայի համար։
·
·
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որի նպատակն է բարեփոխել հայերի կյանքը կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄ-ն նպաստում է Հայաստանում և սփյուռքում բնակվող շուրջ 500,000 հայերի կյանքի որակի բարելավմանը: Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի համահիմնադիր և ինստիտուցիոնալ գործընկեր լինելով` այն հավատարիմ է մնում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու իր առաքելությանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/16 22:00
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/16 19:19
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
2026/01/16/ 22:00 -
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
2026/01/16/ 19:19 -
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 18:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 17:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 17:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 17:07 -
Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները
2026/01/16/ 17:02 -
Աճուրդի է հանվել Թուփաք Շաքուրի ամենավաղ հայտնի ձայնագրություններից մեկը՝ 1988 թվականից
2026/01/16/ 16:54 -
2025 թվականը կրիպտոշուկայում․ ռեկորդային աճ, մակրոռիսկեր և անցում ինստիտուցիոնալ փուլ
2026/01/16/ 16:13 -
Ազատազրկման փոխարեն ծառայություն և վճար՝ 27-37 տարեկան հետախուզման մեջ գտնվողների համար․ նախագիծ
2026/01/16/ 14:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․