Նավթի գները աճում են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունների առաջխաղացման ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0.24 դոլարով (0.36%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.18 դոլարի։ Ուրբաթ օրը Brent-ը էժանացել է 0.05 դոլարով (0.08%)՝ մեկ բարելի համար հասնելով 65.94 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0.23 դոլարով (0.37%)՝ մեկ բարելի համար հասնելով 61.73 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը էժանացել 0.29 դոլարով (0.47%)՝ մեկ բարելի համար հասնելով 61.50 դոլարի։

