Բրազիլիայի Գերագույն դատարանը Ժաիր Բոլսոնարուին դատապարտել է 27 տարվա ազատազրկման. Reuters
Լուրեր |
Բրազիլիայի Գերագույն դաշնային դատարանը նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին մեղավոր է ճանաչել 2022 թվականի ընտրությունում պարտվելուց հետո իշխանությունը պահպանելու նպատակով պետական հեղաշրջում կազմակերպելու համար։ Սա նշանակալի որոշում է համարվում, քանի որ երկրի պատմության մեջ նա առաջին նախկին նախագահն է, որը դատապարտվում է ժողովրդավարության հանդեպ ոտնձգության համար, գրում է Reuters-ը։
Բոլսոնարուն մեղավոր է ճանաչվել զինված հանցավոր կազմակերպություն ղեկավարելու, ժողովրդավարական իրավունքի գերակայությունը բռնի տապալելու փորձի, պետական հեղաշրջում կազմակերպելու և դաշնային սեփականությանն ու պաշտպանված մշակութային արժեքներին վնաս պատճառելու համար։
Նախկին նախագահը դատապարտվել է 27 տարի 3 ամիս ազատազրկման, այդ թվում՝ 24 տարի 9 ամիս ազատազրկման և 2 տարի 6 ամիս կալանքի, ինչպես նաև 124 օր տուգանքի:
Դատական կոլեգիայի չորս դատավոր քվեարկել է դատապարտման օգտին, մեկը՝ արդարացման։ Որոշումը խոր հարված է հասցնում ծայրահեղ աջ շարժմանը, որին Բոլսոնարուն օգնել է ակտիվանալ, բացի այդ, Բրազիլիան հայտնվում է այն ժողովրդավարական երկրների ցուցակում, որոնք հայտնի գործիչներին պատասխանատվության են ենթարկում հակաժողովրդավարական գործողությունների համար:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk