ABNews

«Բոնուս» սուպերմարկետների գլխավոր տնօրենի մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Լուրեր | 2026/08/05 12:18

«Բոնուս» սուպերմարկետների գլխավոր տնօրենի մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

«Բոնուս» սուպերմարկետների ցանցի  գլխավոր տնօրենի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Այս մասին հայտնում են ՔԿ–ից։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա։

Մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն էր, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի  հիմնադիրներից էր, և  գլխավոր տնօրենն էր։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը