ABNews

Բոլորիս համար էլ պարզ է՝ վճիռը վաղուց կայացված է. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից

Լուրեր | 2026/08/06 12:50

Բոլորիս համար էլ պարզ է՝ վճիռը վաղուց կայացված է. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից

«Խաղաղության դատավարության» հերթական փուլը կարելի է համարել ավարտված: Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց ինչպես դատարանում ենք ասել՝ բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է և դատավարական կոլեգիան չէ, որ կայացնում է այդ վճիռը: Այս մասին ասել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Բաքվի գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանը:

«Դատավարական կոլեգիան միայն հայտարարության կարգով կհայտարարի և կհրապարակի այն, ինչ-որ վճռված է:

Մեր վերջին ելույթները շատ հետաքրքիր և յուրահատուկ էին, ինչպես նշել եմ, բավականին արժանի ելույթներ էին: Ինչպես Առաջին ատյանի դատարանում, այս պարագայում էլ՝ թե՛ Դատախազության ներկայացուցիչները, թե՛ դատավորն անհիմն կերպով ընդհատում էին որոշներին, այդ թվում՝ նաև ինձ, այդպես էլ չթողեցին ամբողջական իմ խոսքը ներկայացնել:

Այնուհանդերձ, խնդիր չէ, մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է և շատ պարզ հայտարարում ենք: Ամենամեծ գնահատականն այս դավարության, հավանաբար տվել է պաշտպաններից մեկը, ով Առաջին ատյանում զգուշացրել է, որ ամաչելու են տարիներ առջև իրենց սերունդների առջև»,-նշել է նա:

Դավիթ Իշխանյանն ընդգծել է, որ արժանի հակահարվածներ են տվել այն փաստարկներին և այն կեղծ պնդումներին, որոնք վերաբերում են մեր ժողովրդի անցյալին, ներկային, պատվին:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը