ABNews

Բնակարանային աջակցություն՝ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին. ինչ պայմաններ են գործում

Լուրեր | 2026/06/01 17:28

Բնակարանային աջակցություն՝ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին. ինչ պայմաններ են գործում

Հայաստանում 643 ընտանիք ունի 6 և ավելի անչափահաս երեխա։ Նրանց բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ Կառավարությունը մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր։

Ծրագրի շրջանակում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները յուրաքանչյուր երեխայի հաշվով կստանան 4 միլիոն դրամ՝ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար։

Ծրագրի նպատակն է աջակցել բազմազավակ ընտանիքներին և նպաստել երկրում ծնելիության մակարդակի բարձրացմանը։

Ծրագիրը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը