Armenian Business News
ԳլխավորՄեր մասինՄեդիաՕգտակարԿապ

ABNews

Live

ABNews

Ռադիո

Հաշվիչ

Վարկային

Հաշվիչ

Աշխատավարձի

Հաշվիչ

Թոշակի

LIVE
ABNEWS
Բեռնվում են հոդվածները…

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք ամենաթարմ նորություններին առաջինը ծանուցում ստանալու համար

Փոխարժեք

Արժույթների փոխարժեքները՝ հայկական դրամով (AMD, ֏)
ISOՔանակՓոխարժեքՏարբերություն
USD1360.14֏▼0.16֏-0.16
EUR1403.36֏▲1.66֏+1.66
RUB14.49֏▲0.01֏+0.01

Հետևեք մեզ

Facebook197kInstagram20.6kLinkedIn1kTelegram1.5kYouTube242kX.com1k
  1. Գլխավոր
  2. Լուրեր
  3. Երկկողմանի առևտրաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճել է 22.5%-ով․ ՀՀ-ում Չինաստանի դեսպան

ABNews

Երկկողմանի առևտրաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճել է 22.5%-ով․ ՀՀ-ում Չինաստանի դեսպան

Լուրեր | 2025/12/17 09:14

Երկկողմանի առևտրաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճել է 22.5%-ով․ ՀՀ-ում Չինաստանի դեսպան

Հայաստանը միացել է Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկին։

Մեկ տարվա ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է 22,5%-ով, կարծում եմ՝ սա լավ ցուցանիշ է։ Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը:

Դիվանագետը 2025 թվականն անվանել է շատ խորհրդանշական տարի՝ հիշեցնելով, որ հենց այս տարի է նա նշանակվել Հայաստանում դեսպան։ «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու աշխատանքներին», - նշել է դիվանագետը՝ նկատի ունենալով ռազմավարական գործընկերության հաստատման մասին փաստաթղթի ստորագրումը։

Դեսպանը հավելել է, որ Հայաստանը միացել է Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկին (AIIB), ինչը մեծ իրադարձություն է։ Լի Սինվեյը հայտնել է Չինաստանի պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերել Հայաստանին այս գործընթացի շրջանակներում։ «Կարծում եմ՝ սա նույնպես լավ հիմք է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար», - ընդգծել է դեսպանը։

Դիվանագիտական առաքելության ղեկավարը հավելել է, որ Չինաստանը և Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են և երկու երկրներն էլ հազարամյակների հարուստ պատմություն ունեն։ «Փոփոխվող աշխարհում երկու երկրներն էլ ձգտում են զարգացման։ Համոզված եմ, որ Չինաստանի և Հայաստանի ժողովուրդները կկարողանան իրենց վրա զգալ երկու երկրների միջև համագործակցության արդյունքները», - եզրափակել է դիվանագետը։

Տարածել

FacebookX.comTelegramLinkedInԷլ․ փոստ

Կարդացեք նաեւ

  • Նոյեմբերի 6-ի կարևոր լուրերը

    Լուրեր | 2026/11/06 20:20

    Նոյեմբերի 6-ի կարևոր լուրերը

    1. ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում (նոյեմբերի 11-ին) կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը:Պանկինի պարզաբանումը. ՌԴ դիվանագետը նշել է, որ հարցի քննարկումը կախված կլինի անդամ պետությունն...

  • Նոյեմբերի 6-ի բիզնես լուրերը

    Լուրեր | 2026/11/06 19:19

    Նոյեմբերի 6-ի բիզնես լուրերը

    Տեղական լուրերՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է սկսել կաթնամթերքի 11 ընկերություններում2026 թ. կաթնամթերքի արտադրություններում իրականացված 120 ստուգումների արդյունքում ՍԱՏՄ-ն կայացրել է կասեցման 25 որոշում: Բացի այդ, անկախ փորձաքննությամբ մանրէաբանական անհամապատասխանություններ արձանագրած 11 ընկերություններում սկսվել են վերահսկողական ստուգումներ:2027 թվականին հուշարձանների վերականգնման համար կհա...

  • 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

    Լուրեր | 2026/11/06 18:20

    12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։Քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։Տեղական նշանակությ...

  • Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը

    Լուրեր | 2026/11/06 18:19

    Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը

    Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Գյոթե ինստիտուտի (Goethe-Institut) նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գյոթե ինստիտուտի ֆինանսատնտեսական բաժնի տնօրեն Աննի Կիրմսեն և Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը։Ինչու է դա կարևոր. Գյոթե ինստիտուտն առանցքային դերակատար...

Տեսանյութեր

Դիտել բոլորը
Դիտել բոլորը
Armenian Business News

Բիզնես լուրեր, վերլուծություններ և տնտեսական թեմաներ Հայաստանից ու տարածաշրջանից։

Լեզու

Նավիգացիա

Մեր մասինԿանոնադրությունՔուքիներՄեդիաՕգտակարԿապRSS

Հաշվիչներ

Վարկային հաշվիչԱշխատավարձի հաշվիչԹոշակի հաշվիչՀՀ ԿԲ արժույթներ

Կոնտակտներ

Եղվարդի խճուղի, Armenia հեռուստաընկերություն
[email protected]+374 41 44 11 33

© 2026 ABNews։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մեդիայի Էթիկայի ԴիտորդMediaethics.am · Armenian Business NewsՄշակված էflexible.am