Բայդենը ստանում է ԱՄՆ պատմության մեջ նախագահական ամենաբարձր կենսաթոշակը
Լուրեր |
Կենսաթոշակի տարեկան ընդհանուր չափը կարող է կազմել մոտ 417 հազար դոլար։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, իր երկարամյա քաղաքական կարիերայի արդյունքում, իրավունք ունի ստանալու ԱՄՆ պատմության մեջ նախկին նախագահների համար նախատեսված ամենախոշոր պետական կենսաթոշակը։ Ըստ Ազգային հարկատուների միության հիմնադրամի (National Taxpayer Union Foundation) փոխնախագահ Դեմիան Բրեյդիի վերլուծության՝ կենսաթոշակի տարեկան ընդհանուր չափը կարող է կազմել մոտ 417 հազար դոլար։
Նշվում է, որ Բայդենը նախկին նախագահ դառնալու առաջին տարում կարող է միաժամանակ ստանալ վճարումներ երկու տարբեր պետական կենսաթոշակային համակարգերից։ Ըստ փորձագետի՝ նման չափի կենսաթոշակ նախկին նախագահների դեպքում պատմականորեն հազվադեպ է։
Բայդենի տարեկան կենսաթոշակը գերազանցում է նրա նախագահական աշխատավարձը, որը կազմում էր 400 հազար դոլար, և մոտ կրկնակի բարձր է նախկին նախագահ Բարաք Օբամայի ստացած կենսաթոշակից։ Այս տարբերությունը պայմանավորված է Բայդենի կարիերայի առանձնահատկություններով․ նա միաժամանակ եղել է սենատոր, փոխնախագահ և նախագահ։
Բրեյդիի գնահատմամբ՝ Բայդենը օգտվում է օրենսդրական մեխանիզմից, որը թույլ է տալիս համադրել մի քանի պետական կենսաթոշակներ։ Մասնավորապես, նա կարող է ստանալ վճարումներ թե՛ 1958 թվականի Նախկին նախագահների մասին օրենքի (Former Presidents Act) հիման վրա, թե՛ քաղաքացիական ծառայության կենսաթոշակային համակարգից (Civil Service Retirement System, CSRS), որը վերաբերում է նախկին սենատորներին։
CSRS համակարգով կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝ հաշվի առնելով Բայդենի 44 տարվա ծառայությունը Սենատում և փոխնախագահի պաշտոնում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում նրա ամենաբարձր երեք տարվա աշխատավարձերը։ Վերլուծության համաձայն՝ այս ծրագրով նրա տարեկան կենսաթոշակը կարող է կազմել մինչև 166,374 դոլար, ներառյալ ամուսնական նպաստը։
Միաժամանակ, CSRS համակարգում գործում է սահմանափակում, որի համաձայն տարեկան վճարումները չեն կարող գերազանցել տվյալ անձի ամենաբարձր աշխատավարձի 80%-ը։ Բայդենի դեպքում այդ աշխատավարձը կազմել է 230,700 դոլար՝ փոխնախագահի և Սենատի նախագահի պաշտոնում։ Առանց այդ սահմանափակման՝ կենսաթոշակի չափը կարող էր գերազանցել 254 հազար դոլարը։
Բացի սենատորական կենսաթոշակից՝ Բայդենը ստանում է նաև նախկին նախագահի կենսաթոշակ։ 1958 թվականի օրենքի համաձայն՝ այդ կենսաթոշակը համարժեք է նախարարների կաբինետի անդամի աշխատավարձին, որը ներկայում կազմում է 250,600 դոլար տարեկան։
Նախկին նախագահների մասին օրենքը ընդունվել է այն ժամանակ, երբ քննարկվում էր նախկին նախագահ Հարի Թրումանի հետպաշտոնական ֆինանսական վիճակը։ Բացի կենսաթոշակից, օրենքը նախատեսում է նաև նախկին նախագահների աշխատակազմի, գրասենյակային տարածքների և տեխնիկական ապահովման ծախսերի փոխհատուցում պետական բյուջեից։
ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչության տվյալներով՝ 2026 ֆինանսական տարվա համար Ջո Բայդենի համար նախատեսված է ավելի քան 1.5 մլն դոլար։ Այդ գումարից 727 հազար դոլարը նախատեսված է գրասենյակային տարածքի ծախսերի համար, ինչը գերազանցում է մյուս նախկին նախագահների համար նախատեսված համանման ծախսերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Պարսից ծոցից շրջափակման սահմանումից ի վեր դուրս է բերվել ավելի քան 10 միլիոն բարել իրանական նավթ
2026/04/23/ 10:48 -
ՄԱԿ-ում քննարկվել են դեպի ծով ելք չունեցող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մեխանիզմները
2026/04/23/ 10:47 -
Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին
2026/04/23/ 10:25 -
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ․ ՄԻՊ
2026/04/23/ 10:21 -
Վառելիքի գների աճի պատճառով Lufthansa-ն 20 000 չվերթ կկրճատի
2026/04/23/ 10:18 -
Մի շարք հասցեներում լույս չի լինի
2026/04/23/ 10:10 -
ԱՄՆ-ը իրանական դրոշի ներքո նավարկող երեք տանկեր է առգրավել
2026/04/23/ 10:05 -
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանի դեմ Թրամփի ռшզմական լիազորությունների սահմանափակումները
2026/04/23/ 10:03 -
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․