ABNews

ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է ջարդիչ կայանի շահագործումը

Լուրեր | 2025/10/27 08:51

ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է ջարդիչ կայանի շահագործումը

Նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000 ՀՀ դրամ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում գործող չոր շաղախների արտադրությամբ զբաղվող «Բեստ ֆրենդս» ՍՊԸ-ում։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
 
<<Պարզվել է, որ ընկերությունը գործունեության ընթացքում ջարդիչ կայանը շահագործում է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ ջարդիչ կայանի ապօրինի շահագործումը կասեցվել է։
 
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000 ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ>>,- ասված է հաղորդագրությունում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը