ABNews

Barbie տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով

Լուրեր | 2026/08/12 11:17

Barbie տիկնիկ՝  Ուիթնի Հյուսթոնի կերպարով

Տիկնիկը ներկայացնում է երգչուհու ամենաճանաչելի կերպարներից մեկը՝ նույն սանրվածքով և հագուստով, ինչպես նաև խոսափողով ու դրա հենակով

Տիկնիկը ներկայացնում է երգչուհու ամենաճանաչելի կերպարներից մեկը՝ նույն սանրվածքով և հագուստով, ինչպես նաև խոսափողով ու դրա հենակով։ Այն կրում է 1980-ականներին բնորոշ սանրվածքը, «I Wanna Dance with Somebody» տեսահոլովակից հայտնի տեքսը։ Whitney Houston Barbie Signature տիկնիկը ներկայացվել է օգոստոսի 8-ին Ատլանտայում՝ The Whitley շքեղ հյուրանոցում, Whitney E. Houston Legacy Foundation-ի կազմակերպած «Legacy of Love» ամենամյա գալայի ժամանակ։

Mattel-ը երաժշտության լեգենդ Ուիթնի Հյուսթոնին նվիրված իր առաջին Barbie տիկնիկն է թողարկել։ Barbie Signature շարքի նոր տիկնիկը կրկնօրինակում է Հյուսթոնի կերպարը 1987 թվականի «I Wanna Dance with Somebody (Who Loves Me)» երգի տեսահոլովակից։ Երգը գրեթե 40 տարի անց շարունակում է մնալ հանրահայտ, իսկ Billboard-ը այն ներառել է բոլոր ժամանակների 500 լավագույն փոփ երգերի ցանկում՝ առաջին հորիզոնականում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը