«Բարբի» ֆիլմի սպասված շարունակությունը հայտնվել է անորոշության մեջ․ գլխավոր դերակատարներ Մարգո Ռոբիի և Ռայան Գոսլինգի, ինչպես նաև ռեժիսոր Գրետա Գերվիգի ու սցենարիստ Նոա Բաումբախի վարձատրության շուրջ բանակցությունները փակուղի են մտել։
«Բարբի 1»-ը համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 1,4 միլիարդ դոլար և դարձել Warner Bros.-ի պատմության ամենաեկամտաբեր ֆիլմը։ Սակայն ստուդիան վերջին երեք տարիներին վեցից ավելի առաջարկ է արել ստեղծագործական թիմին, և դրանք մերժվել են։ Բանակցությունների հիմնական խնդիրը, ըստ Variety-ի աղբյուրների, ոչ այնքան նախնական հոնորարներն են, որքան ֆիլմի եկամուտներից ստեղծագործական թիմի մասնաբաժինը։
Միաժամանակ Warner Bros.-ը մոտ չորս ամիս ունի, որպեսզի «Բարբի 2»-ը պաշտոնապես մտնի մշակման փուլ։ Հակառակ դեպքում ֆիլմի իրավունքները կվերադառնան խաղալիք արտադրող Mattel-ին, և հնարավոր կլինի միայն ամբողջությամբ նոր տարբերակի ստեղծումը։ «Բարբի 2»-ի ապագան կարող է կախված լինել նաև Warner Bros. Discovery-ի ղեկավարության առաջիկա փոփոխություններից։


