ՀՀ կենտրոնական
բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց
անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2025թ.-ի օգոստոս ամսին կազմել
է 455․6 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի
անկում 95․7 մլն դոլարով կամ 17․4%-ով։
Ինչ վերաբերվում
է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին,
ապա 2025թ.-ի օգոստոսին արձանագրվել է 282․9 մլն դոլար ցուցանիշ։ 2024թ. օգոստոսի
համեմատ արձանագրվել է կատարված փոխանցումների ծավալի անկում 236․4 մլն դոլարով
կամ 45․5%-ով։
2025թ.-ի օգոստոս
ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական
միջոցների զուտ ներհոսքը կազմել է 172․7 մլն դոլար։

