Այսօր նախատեսվում է Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակի տեղափոխում Հայաստան։
Տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակումների՝ բեռը կտեղափոխվի հինգ վագոնով։ Երկաթուղային շարժակազմը կմեկնի «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բալաջարի կայարանից։
Նման փոխադրումները փաստում են, որ տարածաշրջանում երկաթուղային լոգիստիկան օգտագործվում է բեռնափոխադրումների համար՝ ապահովելով հացահատիկի մատակարարումների շարունակականությունը։

