Ադրբեջանի ռազմական բյուջեն վերջին 30 տարիներին մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան ՀՀ պետական բյուջեն. Հրաչյա Սարգսյան
Լուրեր |
ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը տեղյակ չէ, թե 2026 թվականի բյուջեով արդյոք նվազելու է ՊՆ-ին հատկացվելիք գումարը։
«Այն ծավալի աշխատանքները, որ մենք իրականացնում ենք այս տարի, նույն ծավալով շարունակելու ենք հաջորդ տարի իրականացնել։ Միջնաժամկետ ծրագրերով ինչ ունենք հաստատված ու պլանավորված իրականացնում ենք, այդ նույն ծախսերը իրականացնելու ենք։
Բյուջեն դեկտեմբեր ամսին է հաստատվելու Ազգային ժողովում, կարծում եմ այդ ժամանակ որ հաստատվի, ավելի հստակ կլինի, բայց մոտեցումը այն է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրով ինչ ունենք հաստատված, այդ նույն գումարը լինելու է հաջորդ տարի։
Եթե ձեր, եթե հարցադրումը այնպես է, որ մեր պաշտպանության նախարարությունը իր գործառույթներ իրականացնելու համար տարբեր միջոցներ ձեռք չի բերելու կամ սկսելու է պակաս ձեռք բերել, ես ձեզ վստահեցնում եմ, որ ՊՆ–ն այն նույն տրամաբանությամբ, ինչ աշխատել է 2024-ին, 25-ին աշխատել է նաև 2026 թվականին», – ասաց նա։
Լրագրողների դիտարկմանը, որ Ադրբեջանն ինտենսիվ զինվում է, իսկ Հայաստանը չի ավելացնում ՊՆ ծախսերը՝ Սարգսյանն ասաց, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն վերջին 30 տարիներին մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան ՀՀ պետական բյուջեն։
«Եթե ձեր հարցադրումն այնպես է, որ ամբողջ մեր պետական բյուջեն այնպես ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին, չի լինելու»,- նշեց Պաշտպանության փոխնախարարը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․