Ադրբեջանական բենզինը շատ արագ սպառվում է․ Էկոնոմիկայի նախարար
Լուրեր |
Հետևությունն այն է, որ պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք, որ շատ լինի էժան բենզին մեր ժողովրդի համար։
Ադրբեջանական բենզինը հենց 430 դրամով գալիս է, շատ արագ սպառվում է: Երբ ադրբեջանական բենզինը վերջանում է, մյուս բենզինը թանկանում է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է բենզինի գինը տատանվում:
«Հետևությունն այն է, որ պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք, որ շատ լինի էժան բենզին մեր ժողովրդի համար… Այսինքն՝ ինչքան շատ բերենք, այդքան գները կիջնեն ներքև: Եվ դա շատ տրամաբանական է»,- ասաց նա:
Պապոյանը նկատեց՝ մինչև բենզինի ներկրումը Հայաստան, ռեգուլյար բենզինը Հայաստանում վաճառվում էր 500-520 դրամով: Եթե հիմա 445 դրամ է, 520 դրամի համեմատությամբ տարբերությունը 75 դրամ է, հետևաբար ամեն մի լիտրում քաղաքացին 75 դրամ է խնայում, ամեն 10 լիտրում՝ 750 դրամ:
«Այդ փողը մեր երկրից դուրս էր գնում, հիմա մնում է մեր երկրի ներսում: Եթե քաղաքացին 10 լիտր բենզին է լցնում, և մոտ 800 դրամ խնայում է, նշանակում է 800 դրամ գրպանից քիչ է գնում»,- ասաց նա:
Պապոյանը նաև հիշեցրեց, որ հայկական և ադրբեջանական կողմերը, բենզինից բացի, նաև այլ ապրանքների ցանկերով են փոխանակվել, որոնք կարող են ներկրել երկու երկրները: Բայց այդ գործընթացը դեռ ընթացքի մեջ է:
«Ես վստահ եմ՝ առևտուր լինելու է»,- ասաց նա:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․