Վերջին երեք օրերի ընթացքում ռուսական ցորենի երկրորդ խմբաքանակն է Ադրբեջանից տեղափոխվում Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այսօր Բիլաջարի երկաթուղային կայարանից մեկնել է 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացք, որը ռուսական հացահատիկը Վրաստանի տարածքով տարանցմամբ կհասցնի Հայաստան։
Փոխադրվող հացահատիկի ընդհանուր զանգվածը կազմում է 1023 տոննա։
Գնացքը Բեյուք-Քյասիկ երկաթուղային կայարանով կանցնի Վրաստանի տարածք, որտեղից էլ կշարունակի ճանապարհը դեպի Հայաստան։
Հիշեցնենք, որ մարտի 9-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր մեկնել 7 վագոնից բաղկացած բեռնատար գնացք, որը տեղափոխում էր 488 տոննա ռուսական հացահատիկ։

