Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ

Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակին, և մենք պետք է թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի։ Այս մասին գրել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։

«2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ։

Այս հիշատակի օրը մենք վերահաստատում ենք հայ ժողովրդի՝ և բոլոր ժողովուրդների՝ ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը»,-գրել է նա։