Ադրբեջանը սպասում է ամբողջական կարգավորմանը, նոր սկսեն մեր ճանապարհներից օգտվել. Պապոյան
Լուրեր |
Ադրբեջանցիները այսպես, թե այնպես իրենց համար ճանապարհ ունեն, բայց ես վստահ եմ, որ ինչ-որ փուլում իրենք օգտվելու են մեր ճանապարհներից։
Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ինչո՞ւ Ադրբեջանը չի արձագանքում Հայաստանի առաջարկին՝ կապված Հայաստանի ճանապարհներից օգտվելու հետ։
«Ես ենթադրում եմ, որ սպասում են ամբողջական կարգավորմանը, որից հետո նոր կօգտվեն մեր ճանապարհներից։ Մտահոգություն բացարձակ ես չեմ տեսնում, պարզապես մոտեցման խնդիր է։ Իրենք կարծում են, որ պետք է ամեն ինչ ավարտել ու միանգամից, մենք կարծում ենք, որ կարելի է զուգահեռ անել»,–ասաց նա։
Հարցին՝ շահավետության առումով որքանով է ձեռնտու Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրելը, Պապոյանը պատասխանեց. «Մի այսպիսի իրավիճակ կնկարագրեմ: Ուրեմն, նախորդ տարի այս ժամանակ, ես նայում եմ ինվոյսները, 190-200 դոլարով էինք Ռուսաստանից սահմանին ստացել ցորենը։ Այսօր ցորենի գները 275 է, գինը բարձրացել է։ Հիմա սա կարո՞ղ է, օրինակ, նպաստել, որ ավելի արագ ստանանք, ավելի անխափան ստանանք, 10 կամ 20 դոլար օրինակ ավելի էժան ստանանք, այո։ Ես ուզում եմ ասել այլ գործոնները ավելի շատ են ազդում, մենք այստեղ կարող է այս եղանակով 20 դոլար գինը իջեցնենք, բայց տեսեք այն մի գործոնով մինչև 85 դոլար գինը բարձրացել է։
Կարո՞ղ ենք ակնկալել, որ ավելի էժան կլինի, այո, ավելի էժան կլինի, ավելի արագ կլինի։ Դրան կարող է հաջորդել հաջորդ տրամաբանական հարցը, թե դա հացի գնի վրա ինչքա՞ն է ազդելու։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Այսինքն, այնքան շատ գործոններ է ազդում։
Օրինակ, ասենք, Լարսը փակվել է, որովհետև ձնաբուք կամ սելավ է, մենք ի՞նչ ենք անում։ Սկսում ենք մեր պահուստային ցորենը օգտագործել, հակառակ դեպքում երկրում հաց չի լինի։ Հիմա էս դեպքում մենք էդ պահուստին ցորենին չենք գնա։ Բա որ Լարսը ամսով չվերանորոգեն, ի՞նչ ենք ունենալու»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 18:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 17:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 17:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 17:07 -
Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները
2026/01/16/ 17:02 -
Աճուրդի է հանվել Թուփաք Շաքուրի ամենավաղ հայտնի ձայնագրություններից մեկը՝ 1988 թվականից
2026/01/16/ 16:54 -
2025 թվականը կրիպտոշուկայում․ ռեկորդային աճ, մակրոռիսկեր և անցում ինստիտուցիոնալ փուլ
2026/01/16/ 16:13 -
Ազատազրկման փոխարեն ծառայություն և վճար՝ 27-37 տարեկան հետախուզման մեջ գտնվողների համար․ նախագիծ
2026/01/16/ 14:11 -
Մաքսատուրքի վերադարձ՝ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների համար․ ծրագրի շահառուները
2026/01/16/ 13:21 -
Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը
2026/01/16/ 13:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․