Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ

Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ

Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ: Այս մասին Զելենսկին հայտնել է ապրիլի 25-ին Գաբալայում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Այսօր մենք ստորագրել ենք 6 փաստաթուղթ։ Մեր պատվիրակությունները անպայման մտքերի փոխանակում կիրականացնեն դրանց մանրամասների վերաբերյալ։ Այսօրվա ուղղությունների թվում առաջնահերթ նշանակություն ունի անվտանգությունը։

Ինչ վերաբերում է պաշտպանական արդյունաբերության աճին, ապա Ուկրաինան, ելնելով պատերազմի պայմաններից, ցուցադրել է դիմադրության ուժը, և մենք կցանկանայինք կիսվել մեր փորձագիտական գիտելիքներով։ Այսօր մեր մասնագետները գտնվում են Ադրբեջանում և աջակցություն են ցուցաբերում ադրբեջանցի գործընկերներին։ Մենք մտադիր ենք հետագայում էլ շարունակել այս գործընկերությունը և անցնել համատեղ արտադրության»,- ասել է Զելենսկին