Ջրային կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցչական առաքելության հետ՝ ջրային ոլորտում համագործակցության և նոր ֆինանսական գործիքների ներդրման հնարավորությունները քննարկելու նպատակով։
ԱԶԲ-ի նոր գործիքները. Բանկի պատվիրակությունը ներկայացրել է տեխնիկական աջակցության քաղաքականության փոփոխությունները, այդ թվում՝ ծախսերի փոխհատուցմամբ տեխնիկական աջակցությունը և այս ամռանը հաստատված Project Support Lending գործիքը։
Առաջնահերթ ծրագրերը. Քննարկվել է նոր գործիքների կիրառումը 4 նոր ջրամբարների (Գետիկ, Կարմիրգյուղ, Գառնահովիտ, Եղվարդ) կառուցման, ինչպես նաև Սևանի ավազանի (Գավառ, Մարտունի, Վարդենիս) կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացման նախագծերում։
Կողմերի գնահատականը. Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը կարևորել է ԱԶԲ-ի ճկուն մոտեցումներն ու ռազմավարական գործընկերությունը։
Նախագծերի պատրաստում. ԱԶԲ ներկայացուցիչները նշել են, որ նոր գործիքները կօգտագործվեն տեխնիկատնտեսական հիմնավորման, մանրամասն նախագծման և բնապահպանական ու սոցիալական չափանիշների ապահովման փուլերում։
Ինչու է դա կարևոր ԱԶԲ-ի նոր ֆինանսական ու տեխնիկական գործիքների ներգրավումը թույլ կտա արագացնել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարների կառուցումն ու Սևանա լճի ավազանի էկոլոգիական ենթակառուցվածքների արդիականացումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։


