Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 2005 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 4000 տեխնիկական սարքավորում, 1758 տեղամասում տեղադրվել են համաժամանակյա հեռարձակումն ապահովող տեսախցիկներ։
1996 տեղամասերից 612-ը հասանելի են հենաշարժական խնդիր ունեցող ընտրողների համար։
Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 71 տեղական զանգվածային լրատվության միջոցներ, շուրջ 180 օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչներ։
Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 13 տեղական, 8 միջազգային դիտորդական առաքելություն։
Այցելուի կարգավիճակով ընտրությունները դիտարկելու են ՀՀ-ում հավատարմագրված թվով 35 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից անդամներ, ինչպես նաև 14 ընտրական մարմիններից ներկայացուցիչներ։
ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացրած ՀՀ քաղաքացիները։
Ընտրական իրավունք ունի 2 միլիոն 505 հազար 102 անձ։

